Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանը կալանավորված լրագրողների և ընդդիմադիրների հարցով դիմել է Ադրբեջանի իշխանություններին

Լուրեր

25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդը երկրում կալանավորված ընդդիմադիրների և լրագրողների հարցով պաշտոնապես դիմել է Ադրբեջանի իշխանություններին։ Մասնավորապես, X-ում գրառմամբ նա հայտնել է, որ հանդիպել է բանկտարկված ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուի դստեր՝ Նիգյար Հազիի հետ։

Դեսպանը գրել է, որ հանդիպմանը քննարկել են Թոֆիգ Յագուբլուի կալանավորումն ու նրա ընտանիքի անհանգստությունները։

«Պաշտոնատար անձանց կոչ եմ անում անկախ հետաքննություն անցկացնել և արագ ավարտին հասցնել նոր կալանավորվածների հետաքննության գործընթացները»,- գրել է դեսպանը։

Յագուբլուն կալանավորվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին խարդախության և փաստաթղթերի ապօրինի պատրաստման մեղադրանքով։ Նա հերքում է մեղադրանքները և դրանք անվանում կեղծ։ Ավելի վաղ Նիգյար Հազիի հետ հանդիպել էին նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բռնաճնշումները ընդդիմադիրների, ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ։ Նախօրեին էլ Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավարն է անդրադարձել լրագրողների կալանավորումներին։ ԱՄՆ Պետքարտուղարությունն իր հերթին կրկին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

Էմմա Չոբանյան