Բաքվում ԵՄ առաքելության ղեկավարը «ցնցված է Ադրբեջանում լրագրողների հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունքից»

Լուրեր

25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Պետեր Միխալկոն անդրադարձել է  Ադրբեջանում լրագրողների նկատմամբ վերջին շրջանի ճնշումներին ու նրանց կալանավորումներին։

«Ես ցնցված էի վերջերս Ադրբեջանում կալանավորված լրագրողներից մի քանիսի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներից, հատկապես, երիտասարդ կանանց, որոնց ձեռնաշղթաներ են հագցրել դատարանի դալիճում, ապակե վանդակի մեջ դրել կամ չեն բավարարել տարրական մարդկային կարիքները։ Յուրաքանչյուրն ունի արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի իրավունք»,- գրել է Միխալկոն X-ի իր էջում։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն էլ արձագանել է քննադատությանը՝ նշելով, թե «Ադրբեջանի դատական ​​համակարգը կառուցված է լավագույն միջազգային փորձի հիման վրա և դրան միջամտությունն անընդունելի է»։

«Այս պնդումն անհիմն է և անպատասխանատու: Լավ կլիներ, որ դեսպանը կենտրոնանար ԵՄ որոշ երկրների դատական ​​համակարգերում արդարադատության բացակայության և վատ վերաբերմունքի վրա։ Ադրբեջանի դատական ​​համակարգին միջամտելը, որը կառուցված է լավագույն միջազգային չափանիշների հիման վրա, անընդունելի է»,- նշել է Հաջիզադեն։

Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները վերջին օրերին ևս երկու լրագրողի են կալանավորվել։ Լրագրող Շահին Ռզաևը, որին դատարանը կալանավորել էր 15 օրով «փոքր խուլիգանության» մեղադրանքով, նախօրեին երեկոյան ազատ է արձակվել։ Բաքվի վերաքննիչ դատարանը 15-օրյա կալանքը փոխարինել է 50 մանաթ տուգանքով։

Abzas Media-ի մեկ այլ լրագրողի՝ Էլնարա Գասիմովայի նկատմամբ էլ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 2 ամիս 17 օր ժամկետով։ Նրա փաստաբան Բարուզ Բայրամովն ուշադրություն է հրավիրել լրագրողի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ուղղությամբ, թե ինչպես է նա դատարան բերվել՝ ձեռքերը մեջքի հետևում կապված։ Նշվում է, որ մեկուսարանում նրան տեսահսկման են ենթարկել ու դատարան բերել ձեռնաշղթաներով, որն օրենքի խախտում է։

Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերից սկսած Ադրբեջանի իշխանությունները 10-ից ավելի լրագրողի են կալանավորել։

Էմմա Չոբանյան