Կրակոցներ Արամուսում, քաղաքացի է վիրավորվել․ արդյո՞ք առնչություն ունի Տիրան Խաչատրյանը

Լուրեր

28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գիշերը կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Արամուս բնակավայրում գտնվող ռեստորաններից մեկում, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 47-ամյա տղամարդ։

Ներքին գործերի նախարարության լրատվական վարչությունից Factor.am-ին հայտնեցին, որ հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Արամուս գյուղում վիճաբանություն է տեղի ունենում, իսկ կես ժամ անց Աբովյանի բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հիվանդանոց է տեղափոխվել 1977 թվականին ծնված մի տղամարդ:

Աբովյանի ԲԿ տնօրեն Վարդան Մինասյանը Factor.am-ին հայտնեց, որ նախնական տեղեկություններով քաղաքացին հրազենային վիրավորում է ստացել։ Հիվանդը տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։

Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ միջադեպի մասնակիցներից է նաև ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։ Factor.am-ը փորձեց կապ հաստատել նրա հետ, նա, սակայն, զանգերն անպատասխան թողեց։

ՆԳՆ-ից Տիրան Խաչատրյանի մասնակցության առնչությամբ որևէ տեղեկատվություն չտրամադրեցին՝ նշելով, որ վարույթ է նախաձեռնվել։