ԱՄՆ-ը մտահոգված է Արցախում քրիստոնեական օբյեկտների ճակատագրով

Լուրեր

28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական օբյեկտների ճակատագրով՝ ԼՂ-ի՝ Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Վաշինգտոնն Ադրբեջանը ներառել է այն երկրների ցանկում, որոնք վերահսկողություն են պահանջում կրոնական ազատության հնարավոր խախտումների հետ կապված:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ներկայացրել է Պետքարտուղարության կողմից կրոնական ազատությունը խախտող երկրների ցանկի թարմացված տարբերակը։ Այն ներառում է 12 պետություն՝ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Էրիթրեան, Իրանը, Մյանմարը, Նիկարագուան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքմենստանը, Տաջիկստանը և Չինաստանը։

Ադրբեջանն այժմ հսկողության տակ է՝ որպես սև ցուցակում ընդգրկվելու թեկնածու երկիր։ Վերահսկվող կատեգորիայից սև ցուցակում հայտնվելը ենթադրում է պատժամիջոցների սպառնալիք, եթե բարելավումներ չլինեն։

Ադրբեջանն ընդգրկելով կրոնական ազատությունները խախտող երկրների ցուցակում՝ Պետքարտուղարությունը հետևել է Կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի առաջարկությանը, որը մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական վայրերի ճակատագրի հետ կապված՝ սեպտեմբերին ԼՂ-ն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո, ինչի հետևանքով Արցախի հայերը բռնի տեղահանվել են։

Հանձնաժողովի փորձագետները նաև մտահոգություն են հայտնել Ադրբեջանում գործող կանոնակարգերի առնչությամբ, որոնք պահանջում են ցանկացած կրոնական խմբերի գրանցում և նրանց գրականության հաստատում պաշտոնական մարմինների կողմից։