Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
Քաղաքականություն
28.10.2026 | 11:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է «Европейская правда»-ն։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում «զգալի առաջընթացի» մասին։
«Մոտ ապագայում հանդիպումը կկայանա, և կարծում եմ՝ զգալի առաջընթաց կգրանցվի»,- ասել է նա։
Հստակեցնող հարցին, թե ովքեր են հանդիպելու, Թրամփը պատասխանել է. «Նախագահ Պուտինը և նախագահ Զելենսկին։ Եվ կարծում եմ՝ զգալի առաջընթաց կգրանցվի»։
Հոկտեմբերի 27-ին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն իրենց նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ստուբի խոսքով՝ քննարկումն անցել է «անկեղծ և գործնական» մթնոլորտում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ նրանք Պուտինին հստակ նշել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ ապաէսկալացիային ուղղված իրական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

