Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից

Լուրեր

28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանին պետք է հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ այն չի մասնակցում դրա աշխատանքներին, սակայն բոլոր որոշումներն անհրաժեշտ է համաձայնեցնել նրա հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Ներկայում ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։ Հայաստանը 2024 թվականին հայտարարել է կազմակերպությանն իր մասնակցությունը սառեցնելու մասին և դադարեցրել է անդամավճարների վճարումը։

«Եթե նրանք կասեցնում են իրենց մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս կազմակերպությունից, ապա շարունակում են մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամներ։ Իսկ եթե նրանք ՀԱՊԿ լիիրավ անդամներ են, նշանակում է՝ բոլոր որոշումները, որոնք կազմակերպությունում ընդունվում են կոնսենսուսով, պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով նաև նրանց դիրքորոշումը։ Սակայն այսօր այդ դիրքորոշումը, ըստ էության, հակասում է ՀԱՊԿ-ում իրականացվող քաղաքականությանը»,- ասել է Բորդյուժան։

Նրա կարծիքով՝ Երևանի կողմից պատշաճ կլիներ ՀԱՊԿ-ից ամբողջությամբ դուրս գալը, իսկ եթե Հայաստանը դա չի անում, ապա կազմակերպությունը պետք է հեռացնի նրան իր կազմից։

«Ես նրանց կհեռացնեի։ Անդամավճարները չեն վճարում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե լուրջ, ապա պետք է պարզապես վերցնեն ու դուրս գան կազմակերպությունից։ Բայց քանի որ նրանց դիրքորոշումը երկակի է՝ չեն ուզում դուրս գալ, չեն ուզում աշխատել, չեն մասնակցում և չեն ցանկանում, ապա նրանց պետք է հեռացնել»,- կարծում է Բորդյուժան։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող է քննարկվել Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի