«Գիտական գործունեությունը պետք է դիտարկվի որպես պրոֆեսիոնալ և հիմնական զբաղմունք». Ժաննա Անդրեասյան

Լուրեր

29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
29.04.2026 | 10:05
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու
29.04.2026 | 09:50
Թմրանյութի առցանց վաճառք և միլիոնների լվացում․ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ գիտության ոլորտում զարգացման քաղաքականությունը շարունակելու ուղղությամբ վարձատրության համակարգի հստակեցումը կարևոր քայլ է:

«ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներում կարևոր տեղ է զբաղեցնում փաստացի գիտաշխատողների լրիվ զբաղվածության համարժեքության ցուցանիշը 1 մլն բնակչի հաշվով: Սա ցույց է տալիս գիտաշխատողների այն համամասնությունը, որոնք ունեն լրիվ զբաղվածություն և իրականացնում են գիտական գործունեություն: Հայաստանում այս ցուցանիշը բավական ցածր է»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել, որ մեր երկրում 1 մլն բնակչի հաշվարկով այդ ցուցանիշը մոտ 830 է, որով մենք էականորեն զիջում ենք այլ երկրների, այդ թվում՝ տարածաշրջանում:

ԿԳՄՍ նախարարն այս համատեքստում շեշտել է գիտաշխատողների՝ ամբողջական զբաղվածությամբ գիտական գործունեությամբ զբաղվելը խրախուսելու քաղաքականության կարևորությունը:

Ներկայում գիտական աստիճանի հավելավճարի գործող չափը սահմանված է ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմամբ, որը լրամշակվել է 2015 թվականին: Ըստ այդմ՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվում են ամենամսյա հավելավճարներ` գիտությունների դոկտորին 50 000 դրամի, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամի չափով:

Գիտնականին հավելավճարը հատկացվում էր, եթե նա պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված էր առնվազն նվազագույն աշխատավարձի ու դրանից բարձր վարձատրություն ունենալու դեպքում:

2022 թ․ հունվարից ՀՀ կառավարության՝ գիտաշխատողների աշխատավարձի բարձրացմանն ուղղված քաղաքականության արդյունքում ներկայում անգամ համատեղությամբ աշխատող գիտնականի վարձատրությունը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի շեմը: Ստեղծվել էր մի վիճակ, երբ գործող կարգով առանց որևէ նախապայմանի հավելավճար էր տրամադրվում բոլորին:

Նոր փոփոխություններով կանոնակարգվում են գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման պայմանները՝ հավելավճարի չափը պահպանելով նույնը (գիտությունների դոկտորին` 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամ): Սահմանվում է, որ հավելավճար կստանան միայն այն գիտաշխատողները, որոնք ունեն գիտական աստիճան, ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի առնվազն ամբողջական ծանրաբեռնվածությամբ:

«Այս մոտեցմամբ հավելավճարի տրամադրման վերոնշյալ գործիքը կդառնա գիտության ոլորտում նորմալ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցնելու հավելյալ խթան: Սա կարևոր է, որպեսզի գիտական գործունեությունը դիտարկվի որպես պրոֆեսիոնալ և հիմնական զբաղմունք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով, ըստ նախնական դիտարկումների, ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման շրջանակում իրականացվող ծրագրերում ներգրավված գիտական աստիճան ունեցող 2162 անձանցից շուրջ 778-ը (36 %) հանդիսանում են համատեղությամբ կամ ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատողներ: Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել՝ այս կերպ կխրախուսվի, որ նրանք նույնպես անցում կատարեն ամբողջական ծանրաբեռնվածությամբ գիտական աշխատանքի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ գիտաշխատողների աշխատավարձի բարձրացումը շարունակական է. «Կարծում ենք՝ գիտաշխատողների ներուժը Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է ավելի գործնական առումով: Գիտությամբ ավելի ակտիվ զբաղվելու որոշակի պայմաններ արդեն իսկ ստեղծել ենք: 2024 թվականին մի քանի միլիարդ դրամի գիտական սարքերի ձեռքբերում է նախատեսվում, բայց դրանք պետք է մեր գիտնականներն օգտագործեն՝ ստեղծելով գիտական արդյունք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան վարչապետի՝ գիտական աստիճանաշնորհման գործընթացի մասին հարցին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծում փոխվել է գիտական աստիճանաշնորհման մոտեցումը՝ երկաստիճան համակարգից անցում կատարելով միաստիճան համակարգին:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև գիտական կադրերի ատեստավորման կարգին, որը ևս նպատակ ունի խրախուսելու ավելի ինտենսիվ գիտական գործունեությունը: Նախարարի խոսքով՝ հավելավճարների քաղաքականությունը փոխկապակցված է ատեստավորման գործընթացի հետ, որի հիմքում գիտական նվաճումներն են:

Ակնկալվում է, որ ընդունված որոշումը կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կնպաստի գիտության ոլորտում կադրերի ամրապնդմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրությանը՝ բարձրացնելով պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությանը։