Դատավորների ընդհանուր ժողովը ձևավորել է կարգապահական և ուսումնական հարցերի հանձնաժողները

Լուրեր

14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը  հրավիրել էր արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին  ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի և Ուսումնական հարցերի  հանձնաժողովների ձևավորմանը՝ հաշվի առնելով գործող հանձնաժողովների իրավասության ժամկետների ավարտը,  ինչպես նաև դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու իշխանության ամրապնդմանն առնչվող հարցերի և առաջարկների քննարկմանը. տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը:

Օրակարգի հաստատումից հետո ընտրությունը կազմակերպելու նպատակով նիստը նախագահող ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի առաջարկությամբ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի համաձայն՝ քվերակության արդյունքներով՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին հետևյալ դատավորները.

  1. Ավագյան Արթուր /ՀՀ վարչական դատարան/
  2. Մակյան Մեսրոպ /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/
  3. Ստեփանյան Վարդան /Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում/
  4. Թորոսյան Սլավիկ /ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան/
  5. Պապոյան Մխիթար / ՀՀ վերաքննիչ քրեական դատարան/
  6. Թովմասյան Արման / ՀՀ վերաքննիչ վարչական դատարան/

 

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավոր Նաիրա Գրիգորյանը կշարունակի պաշտոնավարել՝ նկատի ունենալով հանգամանքը, որ նրա   պաշտոնավարման ժամկետը՝ 4 տարին, կլրանա 2020 թվականի փետրվարին:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի համաձայն էլ՝ քվերակության արդյունքներով՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին հետևյալ դատավորները.

  1. Միքայելյան Ստեփան /ՀՀ վճռաբեկ դատարան/
  2. Հարթենյան Մարգարիտա /ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան/
  3. Ազարյան Ալեքսանդր /ՀՀ վերաքննիչ քրեական դատարան/
  4. Մկոյան Քրիստինե /ՀՀ վերաքննիչ վարչական դատարան/
  5. Հարությունյան Անի /ՀՀ վարչական դատարան/
  6. Վարդանյան Արշակ /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/
  7. Ստեփանյան Արթուր /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/

Քանի որ սննանկության դատարանը ձևավորվելու է 2019 թվականի հունվարի 1-ից, ուստի հանձնաժողովների ձևավորման ցուցակներում այդ մասնագիտացմամբ թեկնածուներ չեն ներգրավվել:

Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ որոշ դատավորներ հանդես եկան նաև ելույթներով՝ ներկայացնելով դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու դատական իշխանության ամրապնդման վերաբերյալ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները: Ժողովը որոշեց ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի բարձրացված խնդիրների և առաջարկությունների ուսումնասիրմամբ և դրանք կներկայացնի Բարձրագույն  դատական խորհրդին: