ԱՄՆ «գործակալներից» հետո Բաքուն անցել է երկրում Ֆրանսիայի «գործակալների» բացահայտմանը

Լուրեր

18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանքն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
18.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
18.08.2026 | 09:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
Բոլորը

Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները գրում են, թե իբր երկրում բացահայտվել է «ֆրանսիական հետախուզության գործակալների լայն ցանց, որոնք մասնակցել են տարբեր գործողությունների Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Ադրբեջանում, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում»։

Նշվում է, թե որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում հայտնաբերվել է Ֆրանսիայի դեսպանատանը նստավայր, որը , իբր,հետախուզական գործողություններ է իրականացրել Ֆրանսիայի գործընկերներ երկրների ներկայացուցիչների դեմ։ Ըստ լրատվամիջոցների՝ Ֆրանսիայի մի քաղաքացի, որը երկար տարիներ եղել է ֆրանսիական հետախուզական համայնքի անկախ աշխատակից, կամավոր նախաձեռնել է համագործակցություն Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ։ Համագործակցության արդյունքում էլ «բացահայտվել են ֆրանսիացի տասնյակ գաղտնի գործակալներ», որոնց մի մասը ծառայում և շարունակում է աշխատել Ադրբեջանում, իսկ մի մասը ներկայումս աշխատում է մի շարք հարևան երկրներում և միջազգային կազմակերպություններում։

Բացի այդ,  ըստ լրատվամիջոցների, Ադրբեջանի հատուկ ծառայությունները կալանավորվել են մի շարք անձանց, որոնք հետախուզական գործունեություն են ծավալել Ուկրաինայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ կապված։

Ուշագրավ է, որ ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆրանսիայի ծառայությունները բացահայտել են երկրի տարածքում Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար աշխատող լրագրողների։

Ի դեպ, վերջերս էլ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները գրում էին երկրում  «ամերիկացի գործակալների ցանցի մասին»։ Այդ հրապարակումների պատճառով ԱՄՆ դեսպանատունը նույնիսկ հետաձգել էր իր միջոցառումը։

Ընդհանապես, Բաքվի համար սովորական է դարձել տարբեր երկրների հետ հարաբերությունների վատթարացման պարագայում, այսպես ասած, գործակալների բացահայտման պրակտիկան։  Տարեսկզբին էլ Իրանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին երկրում սկսվել էին «իրանցի լրտեսների» ձերբակալություններ։

Էմմա Չոբանյան