Ես չեմ իջնում իրենց մակարդակի, իրենց մանիպուլյացիաները ծիծաղելի են. ՀՔԾ պետը՝ Քոչարյանի փաստաբանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը պետք է լուծի դատախազը: Այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն՝ անդրադառնալով ԱԺ 41 պատգամավորի՝ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու պահանջով ստորագրահավաքին:

Այդուհանդերձ, Սասուն Խաչատրյանը շեշտեց, որ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է։

Factor.am-ը ՀՔԾ պետին խնդրեց արձագանքել Քոչարյանի փաստաբանների այն պնդումներին, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, իսկ առաջադրված մեղադրանքն էլ իրավական առումով անգրագետ է ձևակերպված. «Ես չեմ իջնում իրենց մակարդակին և անձնական վիրավորանքներով պատասխանել չեմ ցանկանում: Մեղադրանքի որոշումն այնքան հստակ, պարզ և հիմնավորված է, որ ինձ համար նույնիսկ անհասկանալի են, տեղ-տեղ նույնիսկ ծիծաղելի են այն մանիպուլյացիաները, որոնք փորձում են անել պաշտպանական կողմի ներկայացուցիչները: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ: Նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը: Բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում արգելված է ինչպես նախկին, այնպես էլ Սահմանադրությամբ ներկայիս խմբագրությամբ: Բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում անթույլատրելի է: ԶՈւ ներգրավումը կարող էր թույլատրելի լիներ միայն այն դեպքում, եթե հայտարարված լիներ ռազմական դրություն: Ռազմական դրություն հայտարարված չի եղել: Սա այնքան պարզ է, որ ես նույնիսկ չեմ հասկանում այս աղմուկը, որ բարձրացվել է»:

Մանրամասները՝ տեսանյութում։