Ուժգին երկրաշարժ Չինաստանում․ տուժածներ և ավերածություններ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 118, վիրավորվել՝ ավելի քան 250 մարդ։ Փրկարարները ողջ մնացածներին որոնում են սառնամանիքների պայմաններում՝ -13°C ջերմաստիճանում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երկրաշարժը տեղի է ունեցել Գանսու նահանգում կեսգիշերին մոտ՝ փլուզելով շենքեր և վնասելով ենթակառուցվածքներ ինչպես Գանսուում, այնպես էլ հարևան Ցինհայ նահանգում:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,2 մագնիտուդ, օջախի խորությունը՝ 10 կմ։

Աղետի գոտի են ուղարկվել հազարավոր հրշեջներ և փրկարարներ, բանակը ներգրավվել է փրկարարական աշխատանքներում։ Նրանք գործում են զրոյից ցածր ջերմաստիճանում, ինչը ռեկորդային է տարածաշրջանի համար: Երկրաշարժի գոտու լուսանկարներից երևում է, որ փրկարարները փլուզված շենքերի փլատակների տակ որոնողական աշխատանքներ են իրականացնում:

Որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը խափանվել է:

Երկրորդ երկրաշարժը գրանցվել է Սինցզյան նահանգում։

Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը հայտարարել է, որ «պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու, տուժածներին ժամանակին օգնություն ցուցաբերելու և զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար»։

Ջիքսիշան շրջանի իշխանությունները, որտեղ եղել է երկրաշարժի էպիկենտրոնը, հայտնել են, որ վնասվել է մոտ 5,000 շենք և շինություն:

Իշխանությունները մարդկանց խնդրել են չմոտենալ աղետի վայրին՝ տեղեկացնելով, որ ավելի շատ հետցնցումներ կարող են տեղի ունենալ երկրաշարժից տուժած Տիբեթյան բարձրավանդակում 10 հետցնցումներից հետո:

Մանրամասները՝ տեսանյութում։