Շատերը պատմության մեջ փնտրում են իրենց քաղաքական գաղափարների հաստատումը. ապաքաղաքական զրույց Համլետ Պետրոսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի կողմից «հիշողության պատերազմի» ակտիվացումը 1960-ական թվականներին կապված էր խորհրդային այն քաղաքականության հետ, ըստ որի՝ ազգային հանրապետությունում գտնվող մշակութային ժառանգությունը պատկանում է տվյալ հանրապետության տիտղոսային ազգին: Ադրբեջանցի պատմաբաններն օգտվեցին այդ մոտեցումից: Խորհրդային շրջանի հայ պատմաբանների մեծ մասը, պրոֆեսորի կարծիքով, գնաց սխալ ուղղությամբ՝ փորձելով տարանջատել հայկական և աղվանական ժառանգությունը, ապացուցել, որ հայերը կապ չունեն աղվանական մշակույթի հետ:

Գիտնականի համոզմամբ՝ այսօր միջազգայնորեն ընդունված մոտեցումն այն է, որ ցանկացած ազգի մշակութային ժառանգություն պատկանում է ամբողջ մարդկությանը, իսկ տարանջատումները հաճախ կրում են զուտ քաղաքական բնույթ և խրախուսվում ու բորբոքվում են մտավորականների կողմից: Հաղորդման հյուրը միանգամայն բնական է համարում, որ շարքային քաղաքացիները կարող են ունենալ ցանկացած համոզմունք, հավատալ ցանկացած առասպելի: Սակայն գիտնականի առաքելությունն է՝ վեր հանել ճշմարտությունը, փաստերը՝ անկախ նրանից, թե որքան են դրանք ձեռնտու քաղաքական կոնյունկտուրայի տեսանկյունից:

Հնարավո՞ր է, արդյոք, համագործակցությունը հայ և ադրբեջանցի պատմաբանների միջև: Պատասխանելով այդ հարցին՝ Համլետ Պետրոսյանը նշում է, որ այստեղ կա խնդիր. բոլոր հարցերում, այդ թվում՝ մշակութային ժառանգության, քաղաքականությունը որոշում է հարևան երկրի նախագահը, և բոլոր գիտական ինստիտուտներն աշխատում են հստակ քաղաքական հրահանգների պայմաններում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան