«Չեն թողնում, որ մեր պատրիարքին ընտրենք, բայց «ազատ» ենք ապրում». Փայլան

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդները և ներկայացուցիչները հայտարարություն են տարածել՝ հերքելով Թուրքիայում այլ կրոն դավանողների նկատմամբ ճնշումների մասին լուրերը. փոխանցում է ermenihaber-ը:

Հայտարարությունը մեկնաբանել է Թուրքիայի խորհրդարանի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը։

Նա «Twitter»-ում հետևյալ գրառումն է կատարել․ «Չեն թողնում, որ մեր պատրիարքին ընտրենք, չեն թողնում, որ հոգևոր դպրոցը բացենք, թույլ չեն տալիս, որ եկեղեցու հիմնադրամների ղեկավարների ընտրություններ անցկացնենք, մնացած մի բուռ համայնքն էլ աղավնու պես երկչոտ է, բայց «ազատ նք ապրում»։ Այս հայտարարությունն անգամ ապացույց է, որ ազատ չենք»։

Նշենք, որ ըստ «Ակօս» շաբաթաթերթի՝ համատեղ հայտարարությունը կապված է Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատական գործի վերաբերյալ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունների հետ։

Վերջինը ասել էր, որ Թուրքիայի կառավարությունը Բրանսոնի դեմ մեղադրականում նրան մեղադրել է երկիրը բաժանելու/պառակտելու մեջ, քանի որ Բրանսոնն այնտեղ տարածում էր քրիստոնական հավատքը։