Ֆրանսիայի հետախուզությունը բացահայտել է Փարիզի դեմ Բաքվի «լրագրողների» հերթական սադրանքը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ֆրանսիայի ծառայությունները բացահայտել են Ադրբեջանի հերթական սադրանքը։ Նշվում է, որ Ֆրանսիան Ադրբեջանի ապատեղեկատվական արշավի թիրախում է։

Ֆրանսիական լրատվամիջոցները գրում են, որ Բաքուն արշավ իրականացնելով Օլիմպիական խաղերի ֆրանսիական կազմակերպման դեմ՝ հիմա էլ անցել է զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուին։ Նշվում է, որ անցյալ շաբաթ Զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնյուն մեկնել է Նոր Կալեդոնիայի Նումեա քաղաք։ Այս այցի ընթացքում երկու ադրբեջանցի կանայք, ովքեր ներկայացել են որպես լրագրող, փորձել են լուսաբանել Լեկորնյուի ժամանումը։ Նրանց, այնուամենայնիվ, նկատել են ֆրանսիական հետախուզական ծառայությունները։

Աղբյուրը հայտնել է, որ կանանցից առաջինը լավ հայտնի է հետախուզական ծառայություններին, մասնավորապես, արտաքին հետախուզության հետ սերտ կապերի պատճառով։ Նա «հակաֆրանսիական» հոդվածներ է գրել ադրբեջանական պետական ​​«Ազերթաջ» լրատվական գործակալության համար, նաև մասնակցել է Կալեդոնյան միության կազմակերպած ցույցին։ Այս քաղաքական կուսակցությունը պաշտպանում է Նոր Կալեդոնիայի անկախությունը և արդեն բողոքել է Սեբաստիեն Լեկորնյուի այցի դեմ։

Ըստ անվտանգության աղբյուրի՝ երկրորդ կնոջը խնդրել են մնալ սպասասրահում, այնուհետև ուղարկել են Սինգապուր՝ տարանցիկ երկիր, վիզայի բացակայության պատճառով։

Factor TV-ն ավելի վաղ անդադարձել էր, որ  Ադրբեջանի պետական AZERTAC լրատվական գործակալության լրագրող Այգյուն Հասանովային արգելել են մուտք գործել Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական Նոր Կալեդոնիա տարածք։ Ադրբեջանական գործակալությունը իր տարածած հայտարարության մեջ նշում էր, որ գործուղված լրագրողի մուտքն արգելվել է, թեպետ նա ունեցել է վիզա։ Բացի այդ, նրան մեկ օր պահել են ոստիկանական բաժանմունքում և որպես «անցանկալի անձ»՝ վտարել երկրից։

Էմմա Չոբանյան