Խորհրդային Հայաստանի օրհներգի հիմքում շարական դնելը խիզախ քայլ էր․ ապաքաղաքական զրույց Արմինե Գրիգորյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 18:02
Թրամփը Վենեսուելայի քարտեզն է հրապարակել՝ ԱՄՆ դրոշի գույներով
13.05.2026 | 17:57
Կյանքից հեռացել է «Լիոնի» պատմության լավագույն ռմբարկուն
13.05.2026 | 17:55
«Ասում ա՝ ինձ ընտրեցիք, ընտրելու եք Լուկաշենկոյին, ես էլ ասում եմ՝ ով ՔՊ ընտրեց, ընտրելու ա Ալիևին»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 17:45
ՀՀ-ում ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ. ԵԽԽՎ-ին տեղեկացվել է Ռուսաստանի նախագահի խնդրանքի մասին
13.05.2026 | 17:33
«Ծառուկյանը 3 գույնի սառոչկա ա հագել․․․չուզող են, լավ եմ արել, հագել եմ». Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 17:28
ԻՔՄ-ն մինչև կես միլիոն դրամ պարգև է խոստանում Ապարանի դպրոցներում պարտադրանքի փաստերի համար
13.05.2026 | 17:20
ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային ներկայացուցիչները բանակցություններ են վարել Թրամփ-Սի գագաթնաժողովից առաջ
13.05.2026 | 17:10
Կմասնակցե՞ն արդյոք քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱՐՑՈՒՄ
13.05.2026 | 17:00
Հայկ Մարությանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 16:53
ՆԳՆ-ից հերքում են Գագիկ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատման մասին հայտարարությունը
13.05.2026 | 16:51
Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու
13.05.2026 | 16:42
Թրամփը ժամանել է Պեկին՝ բարձր մակարդակի բանակցությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 16:38
Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից. սկզբում հաղորդվում էր պայթյունի մասին
13.05.2026 | 16:27
Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում
13.05.2026 | 16:21
Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, «Արամ Խաչատրյան» տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության մեջ կան բազմաթիվ էջեր, որոնք դեռևս բացահայտման կարիք ունեն:

Խաչատրյանին աշխարհում և Հայաստանում ճանաչում են բալետներով, Ջութակի, Դաշնամուրային կոնցերտներով, սակայն նրա մյուս կոնցերտները, ինչպես նաև կամերային ստեղծագործությունները լայն հասարակությանը հայտնի չեն:

Կոմպոզիտորի կերպարի մեջ նույնպես կան չբացահայտված գծեր և, հակառակը, դրա վերաբերյալ կան մի շարք առասպելներ: Այդպիսի մի առասպել է, օրինակ, Խաչատրյանի և Սալվադոր Դալիի հանդիպման մասին պատմությունը, որը ծայրից ծայր հնարած է՝ կոմպոզիտորն ընդհանրապես Իսպանիա չի այցելել:

Հաղորդման հյուրը կասկածի տակ է դնում նաև այն պնդումը, թե Խաչատրյանն աթեիստ էր՝ դժվար թե անհավատ մարդը Խորհրդային Հայաստանի օրհներգի հիմքում դներ հայկական շարականը: 1944 թվականին դա բավականին խիզախ քայլ էր:

Տուն-թանգարանի տնօրենն առանձին անդրադարձ է կատարում Խաչատրյանի ստեղծագործական դասարաններին Գնեսինների անվան ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիում: Վառ անհատականություն լինելով՝ Խաչատրյանը բացարձակապես չէր ճնշում իր ուսանողներներին, չէր պարտադրում իր կամքը, ճաշակը: Դա է պատճառը, որ նրա սաների մեծ մասը դարձել են հայտնի կոմպոզիտորները՝ ամեն մեկն իր ուրույն ձեռագրով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան