«9 ամիս երեխեքը սոված մնացին, էդքան պայքարից հետո էլի Ղարաբաղը տվեցին»․ արցախցին փոխհատուցում է պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
Բոլորը

Արցախցի Մարիա Համբարձումյանի 7-հոգանոց ընտանիքը սեպտեմբերի 23-ին երկրորդ անգամ է բռնի տեղահանվել․ 2020 թվականին ստիպված են եղել լքել հայրենի Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր գյուղը, տնավորվել են Ներքին Հոռաթաղում, շրջափակման 9 ամիսներն անցկացրել Մարտակերտ քաղաքում, իսկ Լաչինի միջանցքը բացվելուց հետո տեղահանվել են Հայաստան։

«Սոված, ծարավ 2 օր եկել ենք բեռնատարով»,- ասում է արցախցի կինը։

Ժամանակավորապես հանգրվանել են 2020 թվականի պատերազմից հետո Հայաստան գաղթած հոր տանը՝ Սյունիքի Ծղուկ համայնքում։

25-ամյա Մարիան 5 երեխա ունի, շուտով կծնվի 6-րդ փոքրիկը։ Բազմազավակ ընտանիքի նպաստը 3 ամիս է՝ չի ստացել։ Չի ստացել նաև մայրության նպաստը։ Ասում է՝ պետական պաշտոնյաներն են ասել՝ կա՛մ պետք է Արցախից տեղահանվածի կարգավիճակից հրաժարվի, կա՛մ նպաստից։

«9 ամիս երեխեքը սոված մնացին, էդքան պայքարելուց հետո էլի Ղարաբաղը տվեցին։ 2020 թվականին Հադրութում եղբայրս զոհվեց։ Եթե պիտի տար հողերը, էս սաղ անիմաստ էր»,- ասում է Մարիան՝ Հայաստանի և Արցախի իշխանություններին մեղադրելով Արցախը «ծախելու» համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան