Երեխու գերեզմանը մնաց իրանց, խաղալիքներն ենք բերել. 44-օրյա պատերազմի առաջին կորուստը 8-ամյա Վիկան էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

8-ամյա Վիկտորյայի և եղբոր՝ Արծվիկի լուսանկարները 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտնվեցին սոցիալական բոլոր հարթակներում։ Վիկտորյան պատերազմի առաջին անմեղ զոհն էր, իսկ Արծվիկը վնասվածքներ էր ստացել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Վիկտորյայի մայրը՝ Անահիտ Գևորգյանն ասում է՝ անգամ 3 տարի անց էլ աղջկա կորստի հետ համակերպվել չի ստացվում․ պատերազմի առաջին օրվա առավոտվա հիշողությունները չեն ջնջվում։

69-ամյա Վիկտորյա Գևորգյանը փորձում է հարսի խոսքը շարունակել․ արցախցի կինն արցունքն աչքերին պատմում է՝ նման արհավիրք չէր տեսել իր ապրած 7 տասնամյակի ընթացքում։

Ծանր վիրավորում ստացած և ուշագնաց եղած Անահիտը սկզբում չի հասկացել, թե ինչ է կատարվել իր հետ և ուր են գնում։ Պատմում է՝ աչքերը բացելուց հետո տեսել է փոքր որդուն՝ Արծվիկին։ Կարծել է, թե ավագ դուստրը՝ Վիկտորյան, ուշագնաց է եղել։ Աղջիկը, սակայն, տեղում մահացել էր։

Մոր խոսքով՝ այդ ժամանակ դեռ չէր հասցրել ուշքի գալ լսածից, երբ հասկացել է, որ Արծվիկի վիճակը ևս ծանր է․ որդին բեկորային ծանր վիրավորում էր ստացել գլխի և ձեռքի շրջանում։ Անահիտին և Արծվիկին տեղափոխում են Ստեփանակերտ, ապա՝ Երևան։ Հոգեկան և ֆիզիկական ծանր վիճակում գտնվում Անահիտն անգամ չի կարողանում մասնակցել աղջկա հուղարկավորությանը։ Երևան տեղափոխվելուց հետո Անահիտը թաքցնում է, որ ինքը ևս վիրավոր է՝ բժիշկներին խնդրելով փրկել գոնե որդու կյանքը։

Տևական ժամանակ բուժում ստանալուց հետո մայր և որդի Գևորգյանները կրկին տեղափոխվում են Մարտունի, ընտանիքը շարունակում է ապրել բնօրրանում, Անահիտի խոսքով՝ հանուն Վիկայի՝ չպատկերացնելով, որ արհավիրքը կրկնվելու է և ստիպված են լինելու հեռանալ Արցախից՝ ադրբեջանցիներին թողնելով 8-ամյա երեխայի գերեզմանը։

Դստեր մահվան 3-րդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Գևորգյանները բռնում են գաղթի ճամփան և 3 օր անց արդեն Հայաստանում էին։ Սկսվում է դժվարությունների նոր փուլը։ 5 հոգանոց ընտանիքը մի կերպ կարողանում է 2 շատ փոքր սենյակից բաղկացած տուն գտնել Արարատի մարզի Արալեզ գյուղում։ Մոտ 20 ք/մ տարածքով բնակարանը վարձակալել են ամսական 80 հազար դրամով։

Երկու ննջասենյակը ծառայում է որպես հյուրասենյակ, ճաշասենյակ ու միջանցք։ Որպես խոհանոց ծառայեցնում են տան բակում գտնվող նախկին շոգեբաղնիքը, որտեղ փորձում են ճաշ պատրաստել։ Արցախում բավականին բարեկեցիկ կյանքով ապրող Գևորգյաններն իրերը չեն կարողացել բերել, միայն այն ամենը, ինչը 8-ամյա աղջկան է պատկանել։

Այսօր ընտանիքն ամեն ինչի կարիք ունի։ Անահիտն ասում է՝ եթե կարողանան կահույք և տան համար անհրաժեշտ այլ պարագաներ գտնել, կփորձեն մեկ այլ՝ դատարկ տուն գտնել՝ մատչելի գնով։

Գևորգյաններին Արցախի կորստին զուգահեռ ևս մի ցավ հանգիստ չի տալիս՝ փոքրիկ Վիկտորյայի գերեզմանը, որ մնաց կորուսյալ հայրենիքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան