Ավինյանի՝ «մի հատ լայվն անջատեք» ցուցումն օրենքի խախտում է

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու նիստի ուղիղ հեռարձակումը դադարեցրել է օրենքի խախտմամբ։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ի հերթական նիստի ժամանակ ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամների միջև վիճաբանություն տեղի ունեցավ։ «Մայր Հայաստանից» Սոնա Աղեկյանը բաժակով ջուրը լցրեց Անի Խաչատրյանի ուղղությամբ, նա էլ քաշեց Աղեկյանի մազերը։ Մինչ այդ Խաչատրյանի կողմից հնչել էր քննադատական ելույթ՝ Անդրանիկ Թևանյանին ուղղված, և փոխադարձ վիրավորանքներ։

«Մի հատ լայվն անջատեք, մի հատ լայվն անջատեք»,-ավագանու նիստի ընթացքում կարգադրեց Տիգրան Ավինյանը՝ առանց հայտարարելու, որ նիստն ընդհատվում է։

«Առանց նիստը փակելու կամ ընդմիջում հայտարարելու նիստի ուղիղ հեռարձակման դադարեցումը օրենքի այդ դրույթի խախտում է»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Բարսեղյանը։

Նշենք, որ Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում՝ անկախ բնակչության թվից։ Այս կարգավորումն ուժի մեջ է մտնել 2022 թվականի հունվարի 1-ից։

Նույն օրենքի նույն հոդվածի 8-րդ կետում էլ նշված է, որ ավագանու նիստերը հրապարակային են։ Այսինքն՝ քանի դեռ նիստը չի ընդմիջվել և ավարտվել, դահլիճում տեղի ունեցողը պետք է հասանելի լինի ՀՀ քաղաքացիներին։

Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հայտարարած Փաշինյանի թիմակիցների մոտ այս գործելաոճը կարծես սովորույթ է դառնում։ 2021 թվականի օգոստոսի 11-ին էլ Ալեն Սիմոնյանն էր ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումն անջատելու կարգադրություն տվել, երբ նիստը չէր ավարտվել և չէր ընդմիջվել։

Հիշեցնենք, որ այդ ժամանակ էլ ԱԺ նիստը ծեծկռտուքի էր վերածվել՝ իշխանության և ընդդիմության պատգամավորների միջև, որին միջամտել էին ՊՊԾ ծառայողները։

Ի դեպ,Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ այդ օրը Factor.am-ի հարցին ի պատասխան հայտարարել էր, թե ԱԺ-ի ծեծկռտուքը լուսաբանման համար չէ։

Նարեկ Կիրակոսյան