Ջրոցի, մազ քաշոցի. Ավինյանը հեռարձակումն անջատել տվեց ու ներողություն խնդրեց միջադեպի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու դահլիճն այսօր հիշեցնում էր Ազգային ժողովը։ 65 հոգանոց նորընտիր ավագանու երկրորդ նիստը, որի օրակարգն այդպես էլ չսպառվեց, անցավ գերլարված մթնոլորտում։ Առավոտից առանց այն էլ լարված իրավիճակն ավելի սրվեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթի ժամանակ։

Մինչ այդ, բյուջեի վերահսկողությունն իրականացնելու համար աուդիտորական ընկերություն ներգրավելու հարցի քվեարկությունը չէր ստացվում, քանի որ ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները չէին ցանկանում մասնակցել քվեարկությանը, ըստ այդմ՝ քվորումի բացակայության պատճառով նիստը չէր շարունակվի։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը Խաչատրյանի ելույթից առաջ առաջարկել էր վերանայել նիստերի վարման կանոնակարգը և վաղը հրավիրել արտահերթ նիստ։

Անի Խաչատրյանն իր ելույթում կոշտ քննադատեց Սուքիասյանի անցած քաղաքական ուղին․ «Եվ այս բոլոր մանուկներին ասում եմ՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական ուղին ավելի երկար է, քան ձեր թիմի քաղաքական հայրերի կենսագրությունը՝ միասին վերցրած»։

Խաչատրյանը ելույթի ընթացքում շփոթվեց․ «Մայր Հայաստանի» անդամ Նարինե Հայրապետյանը տեղից դիտողություն արեց։ Հետո արդեն տեղից արձագանքեց «Մայր Հայաստանի» անդամ Սոնա Աղեկյանը, ավագանու անդամները փոխադարձ վիրավորանքներ հնչեցրին։ Կրքերն ավելի բորբոքվեցին, իրավիճակն անկառավարելի դարձավ, Ավինյանը նախ հրահանգեց անջատել բարձրախոսները, ապա՝ ուղիղ հեռարձակումը։ Անի Խաչատրյանն իջավ ամբիոնից, իր տեղին մոտենալու ժամանակ Սոնա Աղեկյանը ջուր շփեց նրա վրա, հրմշտոց սկսվեց և հենց այդ պահին քաղաքապետարանի ուղիղ հեռարձակումն անջատվեց։

Միջադեպից կարճ ժամանակ անց Factor TV-ի նկարահանող խումբն արձանագրեց, որ մեծաթիվ պարեկային ծառայողներ են հրավիրվել դահլիճ, իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել էր։

Անի խաչատրյանը միջանցքում միջադեպից մանրամասներ պատմեց։

«Ես ընդամենը ելույթ էի ունենում, դահլիճից սկսեցին տարբեր մեկնաբանություններ, ընդհուպ մինչև Վազգեն Սարգսյան ու ավելորդ բառեր: Զգացի, որ ելույթս չի ստացվում, իջա, որ գամ, վերջ: Ավելորդ խոսակցություններ, ու այդ պահին կոյուղաջրերի թագուհին (նկատի ունի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին – խմբ․) որոշեց, որ իմ վրա պետք է ջուր ցփնի: Հետո սկսվեց իրարանցում»,- պատմեց Խաչատրյանը՝ հավելելով, որ ինքնապաշտպանվելու համար քաշել է Աղեկյանի մազերից։

«Ես ոչ մեկին չեմ խփել։ Այն պահին, երբ ինձ վրա ջուր եկավ, ես ինքնապաշտպանական մազերից քաշեցի, որ բաժակը ձեռքից վերցնեմ: Այդքանն է եղել: Հետո արդեն իրարանցում էր, ով՝ ինչ, չեմ կարող ասել»,- ընդգծեց Անի Խաչատրյանը։

Դիտարկմանը, թե առավոտից իրավիճակը լարված էր, Անի Խաչատրյանը պատասխանեց, որ «Մայր Հայաստան»-ի նպատակը հենց դա էր։

Ի դեպ, խմբակցությունն այսօր առաջին անգամ էր մասնակցում նիստին, մինչ այդ՝ բոյկոտել էին։

Սոնա Աղեկյանն էլ մեղադրեց Խաչատրյանին․ նրա պատմածով էլ՝ մեղավորը ոչ թե ինքը, այլ Խաչատրյանն է, որը վիրավորել է իրեն, իսկ ինքը համարժեք պատասխան է տվել, Խաչատրյանն էլ հարձակվել է իր վրա։

«Այսօր առավոտից, ինչ սկսել է Երևանի ավագանու նիստը, այդ անձը (նկատի ունի «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին – խմբ․) ստանձնել է ՔՊ-ական քաղաքապետի և մյուս անդամների փաստաբանի գործառույթները։ Նա իր նշած բեմից, թատերաբեմից վիրավորական արտահայտություն հնչեցրեց իմ անձի հասցեին, ստացավ համարժեք պատասխան, որից հետո հարձակում գործեց ինձ վրա: Մնացածի մասին հանդես կգանք լրացուցիչ մամուլի ասուլիսով»,- ասաց Սոնա Աղեկյանը։

Կատարվածից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այսօրվա նիստը կշարունակվի վաղը՝ ափսոսանք հայտնելով միջադեպի համար։

«Ինձ մեղավոր եմ համարում դրանում, որովհետև չեմ կարողացել դա կանխել որպես նիստը վարող։ Ներողություն եմ խնդրում ձեզանից ու երևանցիներից նույնպես»,- ասաց Ավինյանը։

Նիստի մյուս մասնակիցները հրաժարվեցին մեկնաբանել կատարվածը։ Նիստերի դահլիճի դռները փակվեցին, ավագանու անդամները հավաքվեցին միջանցքում։ ՔՊ-ն ու «Մայր Հայաստանը» կատարվածն էին քննարկում՝ հրաժարվելով հարցերի պատասխանել։ Մեզ այլևս չթույլատրեցին նկարահանումը շարունակել, քանի որ ավագանու նիստն ավարտվել էր։ Լրատվության վարչությունից հայտնեցին՝ վարչական շենքում նկարահանումների համար թույլտվություն է անհրաժեշտ։

Ավագանու այսօրվա նիստին ներկա չէր «Հանրային ձայն» խմբակցությունը, «Մայր Հայաստան»-ի անդամ Սոնա Աղեկյանն էլ ասաց, որ իրենց խմբակցությունը վաղվա նիստին կմասնակցի։

Ի դեպ, Factor TV-ն ավելի ուշ արձանագրեց, որ ուղիղ հեռարձակումն ընդհատելուց հետո քաղաքապետարանի յութուբյան ալիքում այսօրվա նիստի հեռարձակումից հեռացվել է միջադեպի հատվածը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան