«Մարտի 1-ի» գործի ողջ պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանի վրա բարդելն արդար և ազնիվ չի լինի. Արմեն Մարտիրոսյան

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

 Վերջին երկու օրերին մարտիմեկյան ոճրագործության բացահայտման ուղղությամբ իրականացվող քայլերի, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության, կալանավորման միջնոդրության, սպասվող զարգացումների վերաբերյալ  Factor.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։

-Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպես եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի շուրջ կատարվող զարգացումները։

-Նորմալ եմ նայում, եթե ինչ-որ մեկը ՀՀ-ում հանցանք է կատարել, պետք է պատասխանատվության ենթարկվի։ Մենք երկար ենք սպասել «Մարտի 1-ի» բացահայտմանը։ Միևնույն ժամանակ, ամբողջը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա արդար և ազնիվ չի լինի։ Ե՛վ շտաբ է գործել, և՛  քաղաքական պատասխանատվության խնդիր կա Ազգային ժողովի այդ ժամանակվա քաղաքական ուժերի կողմից, այնպես որ, այս հարցին բազմակողմ պետք է նայել։ Ես կարծում եմ, որ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ միասին  երկրի  երկու մյուս  նախագահներն  էլ պետք է հարցաքննվեն։ Մենք պետք է ունենանք «Մարտի 1-ի» իրավական և քաղաքական պատկերը։

-Դուք հիշատակեցիք Ազգային ժողովի այն ժամանկվա քաղաքական ուժերի գործոնը։ Այդ ուժերից  ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան»  դաշինքի առանցքը՝ ԲՀԿ-ն, ներկայիս իշխանության մաս են կազմում։ Հնարավոր է ներկայիս իշխանության գործընկերների պատասխանատվության հարցը ևս բարձրացվի։

-Եթե կա իրավական պատասխանատվության խնդիր, ով ուզում է լինի, թեկուզ, «Ժառանգությունից», պետք է պատասխանատվություն կրեն։ Բայց այստեղ կա ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական պատասխանատվության հարց։

-Ռոբերտ Քոչարյանը երեկ տված հարցազրույցում նշել է նաև Ձեր դանակահարության դեպքը՝ ընդգծելով, որ ցուցարարները խաղաղ չեն եղել։ Ձեր գնահատականը սրա վերաբերյալ ինչպիսին է։ 

-Ցուցարարները խաղաղ էին, և ինչպես բազմիցս ասել եմ՝ ցուցարարների հետ կային բազմաթիվ սադրիչներ։ Նրանք ուղղորդվում էին, համագործակցված գործողություններ էին իրականացնում։

-Ում կողմից էին ուղղորդվում։

-Իշխանությունների կողմից։ Ընդդիմությունը երբեք  ո՛չ  նման մտադրություն, ո՛չ գործիքակազմ չի ունեցել։ Քրեական անձինք ոստիկանության հետ համատեղ բռնության էին ենթարկում ժողովրդին։

-Երեկ Ռոբերտ Քոչարյանն իր դեմ առաջադրված մեղադրանքը համարեց վենդետա, իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ այն համարեց քաղաքական տեռոր։ Այս առնչությամբ Ձեր տեսակետն ինչպիսին է։ 

-Եթե վենդետա է, նշանակում է անարդարացի արյուն է հոսել, վենդետան անարդարացի հոսած արյան վրեժ է։ Իսկ ինչ վերաբերում է տեռորին, ապա իմ կողմից շատ հարգված Արմեն Աշոտյանը պետք է ետ նայի և տեսնի, թե տեռորը որն էր՝ քանի պատգամավորներ էին անիմաստ տեղը բանտերում հայտնվում, քանի սպանություն է եղել քաղաքական հողի վրա, պետական ունեցվածքի ինչպիսի թալան, իշխանության ինչպիսի յուրացումներ են տեղի ունեցել։

Հավանական համարում եք, որ դատարանը ՀՀ 2-րդ նախագահի կալանավորման միջնորդությունը բավարարի։

-Ես չեմ կարող ասել, մենք դեռևս ՀՀ-ում չունենք անկախ և անաչառ դատական համակարգ։ Դատարանները նախորդ իշխանությունների ձևավորած դատարաններն են, ուստի,  գուշակության դաշտից կլինի իմ կանխատեսումը։

Սերժ Սարգսյանին  և մյուսներին հարցաքննելու որոշում կլինի՝ ըստ Ձեզ։

-Եթե ցանկանում են բացահայտել ճշմարտությունը, պետք է լինի։

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի