«Եթե «Մարտի 1»-ի բացահայտումը երկրի զարգացման գործոն լիներ, բացահայտված կլիներ»․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.03.2026 | 10:50
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
10.03.2026 | 10:48
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը Թուրքիայում
10.03.2026 | 10:41
Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով». Թրամփ
10.03.2026 | 10:31
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
10.03.2026 | 10:16
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 1.06%-ով և կազմել 5091.50 դոլար
10.03.2026 | 09:58
Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիա․ վարչապետ
10.03.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 10-ի դրությամբ
10.03.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
09.03.2026 | 23:38
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
09.03.2026 | 23:33
Լիբանանը դիմել է Թրամփին՝ Իսրայելի հետ բանակցություններում միջնորդելու խնդրանքով. Axios
09.03.2026 | 23:26
Ֆրանսիան ռազմանավեր կուղարկի Հորմուզի նեղուց՝ նավարկության անվտանգությունը ապահովելու համար
09.03.2026 | 23:07
Ոստիկանները ձերբակալել են օդաճնշիչ ատրճանակից կրակոց արձակելու մեջ կասկածվող անձի
09.03.2026 | 22:57
Ճապոնիայի Հոկայդո կղզում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
09.03.2026 | 22:40
Թուրքիան նախազգուշացումներ է ուղարկել Իրանին և կարող է հետ մղել ցանկացած սպառնալիք. Էրդողան
09.03.2026 | 22:27
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Նորվեգիայի ԱԳՆ-ների միջև
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանին ուղղված քննչական ծառայության մեղադրանքներում Հանրապետական Դավիթ Հարությունյանն իրավական ձևակերպումներ չի տեսնում և չի կարող իրավական ձևակերպումներով պատասխանել նրան առաջադրված մեղադրանքին։

«-Ես ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում դա։

-Ինչու՞։

-Բազմաթիվ պատճառներ կան։ Նախ, եթե իրավական լուրջ փաստարկներ լինեին, էդ փաստարկները պետք է ներկայացված լինեին մամլո հաղորդագրության մեջ, որը ինչպես ես նշել էի, չէին պարունակում իրավական տարրեր, ավելին ես այնտեղ տեսնում եմ սխալ տարրեր և օրենքի և մեկնաբանության»։

Պարոն Հարությունյանի կարծիքով՝ 2008-ի մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը բոլոր հիմքերն ուներ, որպեսզի բանակը բերեր մայրաքաղաք։ 2005-ի Սահմանադրությունը, ըստ նախկին պատգամավորի, տալիս էր նրան այդ հնարավորությունը: «Այն իրավիճակը, որ ստեղծվել էր 2008-ի մարտի 1-ին, իսկապես շատ ծանր իրավիճակ էր, և ես չեմ կարող մեղադրել որևէ մեկին, եթե կոնկրետ սպանությունները չեն բացահայտվել։ Ինչ վերաբերվում է արտակարգ դրություն հայտարարելուն, իմ գնահատականն է, որ իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում այդ օրերին, Երևանի կենտրոնում, այնպիսին էր, որ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի»,- ասում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը։

Նա այսօր էլ վստահ է, որ երկրորդ նախագահն իր լիազորություններից դուրս չի եկել, և ըստ նրա, հենց Սահմանադրությունն էլ թույլ չի տալիս, որ նախագահի արարքների համար նրան պատասխանատվության ենթարկեն։ Այսօր Հանրապետական գործիչը միտում է տեսնում նոր իշխանությունների գործելակերպում՝ հետապնդվում են մարդիկ, որոնք Ադրբեջանի հետ հարաբերություններում ունեին բոլորովին այլ դիրքորոշում: «Ինչ-որ մի տենդենց ես տեսնում եմ, որ կարծես թե, հենց այդ մարդկանց են առաջին հերթին մեղադրանք առաջադրում»,- կասկածում է արդարադատության նախկին նախարարը։

Ծառուկյանական պատգամավոր Միքայել Մելքումյանը չի քաղաքականացնի Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը: «Մեկ բան կարող եմ ասել՝ որ մեր հանրապետությունում բոլորը օրենքի առաջ հավասար պետք է լինեն, արտոնություններ չպետք է լինեն»,- չի կասկածում Միքայել Մելքումյանը։

Այնուամենայնիվ, նա նույնպես մտահոգված է Քոչարյանին սպառնացող կալանավորումով։ Պատգամավորը կմտահոգվեր նույնիսկ այն դեպքում, եթե մյուս երկու նախագահներին էլ ինչ-որ բան սպառնար: «Որևէ մեկը չի կարող հաճույք զգալ դրանից, որ ինչ-որ բաներ են կատարվում, որովհետև չէ՞ որ 10 տարի յուրաքանչյուր նախագահի դեպքում երկիրը կառավարվել է և էդ կառավարման բովանդակությունը, ոճը հետևանք է ունեցել յուրաքանչյուր ընտանիքի համար»,- վերլուծում է ԱԺ ծառուկյանական փոխնախագահը։

Այսօր պատգամավորը հակված է վստահել դատարաններին, այդ վստահությունը պետք է Հայաստանին, զարգանալու ուրիշ ճանապարհ չկա։ Սակայն հայտնի է, որ պարոն Մելքումյանի կուսակցությունը Հայաստանի համար այդ ծանր օրերին կոալիցիայի մեջ էր Հանրապետականի հետ՝ ինչու՞ այն ժամանակ չբացահայտվեց «Մարտի 1»-ը։ Նա համոզված է, որ իշխանությունը չբացահայտելու պատճառներ ուներ․ «Եթե«Մարտի 1»-ի բացահայտումը երկրի զարգացման կարևորագույն գործոնը լիներ, անպայման բացահայտված կլիներ»։

Ի դեպ, պատգամավորը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանի գործի նախաքննությունը երկար չի տևի, այն շատ արագ կմտնի դատարան։

Մհեր Արշակյան