Թուրքիայի և ԱՄՆ միջև լարվածությունը խորանում է. Չավուշօղլուի կոշտ արձագանքը

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարարի մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է ԱՄՆ-ի նախագահի և փոխնախագահի` Թուրքիային ուղղված սպառնալից հայտարարություններին առ այն, որ եթե Թուրքիան ազատ չարձակի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ապա Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառելու ԱՄՆ-ի նկատմամբ. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքիայի ԱԳՆ կողմից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.«Թուրքիան ինքնիշխան պետություն է, որն ունի օրենքի գերակայության վրա հիմնված և խորը արմատներ ունեցող ժողովրդավարական ավանդություն և քաղաքական համակարգ: Թուրքիային ոչ ոք չի կարող հրաման տալ և սպառնալ: Մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսելը անընդունելի է»:

ԱՄՆ-ին հայտարարություններին կոշտ է արձագանքել նաև նախարար Մևլյութ Չավուշօլուն: Վերջինս իր թվիթերում գրել է. «Ոչ ոք չի կարող մեզ հրահանգներ տալ: Ոչ ոքի սպառնալիքների առաջ չենք խոնարհվի: Օրենքներն էլ վերաբերում են բոլորին առանց բացառության»:

Հիշեցնենք, որ Բրանսոնը Թուրքիայում մեղադրվում է ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։ Նա երկար ժամանակ Թուրքիայում կալանավորված է։  Դատարանի վերջին որոշմամբ՝ առողջական խնդիրների պատճառով նրա նկատմամբ բանտային կալանքի փոխարեն սահմանվել է տնային կալանք։ Բրանսոնին սպառնում է 35 տարվա ազատարզկում։ Ամերիկացի պաշտոնյաները Թուրքիային հորդորում են ազատ արձակել հոգևորականին։