Առաջին բանակային զորամիավորման շրջանակում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

Լուրեր

14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջին բանակային զորամիավորման շրջանակում օրերս անցկացվել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն, որի ընթացքում իրականացվել են զորավարժության մտահղացմամբ նախատեսված պաշտպանական և հարձակողական օպերացիայի պլանավորման, նախապատրաստման ու վարման, շտաբերի բացազատման, հիմնական և պահեստային ուժերի վերադասավորման, ընդգրկված անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման, ուժերի և միջոցների արդյունավետ կիրառման աշխատանքներ. տեղեկացնում է ՀՀ Պն լրատվական վարչությունը:

Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ներգրավված զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, իրականացվել են հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման, կահավորման աշխատանքներ:

Զորավարժության ղեկավար, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին զորամասերի հրամանատարները զեկուցել են պաշտպանական մարտի մտահղացման վերաբերյալ, կատարվել է տեղազննում: Տեղանքում զորավարժության ղեկավարը ստորաբաժանումների հրամանատարությանը ցուցումներ է տվել աշխատանքի կազմակերպման վերաբերյալ, կազմվել է տեղազննման պլան, համապատասխան օղակներն անցել են հաշվարկների կատարման:

Ճշգրտվել են նաև հակառակորդի հավանական գործողությունները՝ հաշվի առնելով զորամիավորման հրամանատարի որոշման բոլոր մանրամասները, մշակվել և հաստատվել են մարտի նախապատրաստման և վարման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

1-ին բանակային զորամիավորումում անցկացված եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժությունները ցույց տվեցին, որ անձնակազմի պատրասության մակարդակը բարձր է, զինծառայողներն ունակ են կատարելու առաջադրված մարտական խնդիրները: