50 լուսանկարիչ, 5 օր հայկական միջավայրում. FIAP-ն առաջին անգամ Հայաստանում էր

Լուրեր

30.04.2026 | 12:41
Կարս-Գյումրի երկաթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը, օգուտներ կբերի ամբողջ Հարավային Կովկասին. ԵՄ
30.04.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
30.04.2026 | 12:22
Խուլիան Ալվարեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

50 լուսանկարիչ աշխարհի տարբեր երկրներից 5 օր շրջել է Հայաստանով, լուսանկարել գյուղական կյանքն ու առօրյան, պատմամշակութային հուշարձանները` միաժամանակ ծանոթանալով հայկական մշակույթին և ավանդույթներին:

Պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարչությամբ զբաղվող լուսանկարիչները Հայաստանում էին FIAP միջազգային լուսանկարչական միության նախաձեռնության շրջանակում։ FIAP-ի անդամ է շուրջ 3 միլիոն լուսանկարիչ աշխարհի ավելի քան 90 երկրից։ Հայաստանը FIAP-ին միացել է 2016 թվականին, պաշտոնական ներկայացուցիչը լուսանկարիչ Վիգեն Մնոյանն է։ Նրա խոսքով՝ միջազգային լուսանկարչական միության խորհուրդը ամեն տարի ասամբլեա է անցկացնում անդամ երկրներից որևէ մեկում, քննարկում է կառույցի գործունեությունը և անելիքները, իսկ այս տարվա համար ընտրվել է Հայաստանը։


«Մենք կարողացանք այս տարի համոզել և FIAP-ը Հայաստան բերել։ Չեմ կարող ասել, որ հեշտ էր։ Այս ամենը նպաստում է մեր երկրի ճանաչելիությանը, նման լուսանկարիչները շրջում են քո երկրում, լուսանկարում և այդ ամենը հասանելի դարձնում միջազգային հանրությանը՝ տարբեր ցուցահանդեսների միջոցով, սոցիալական հարթակների հրապարակումներով»,- ասում է լուսանկարիչը։

Մնոյանի խոսքով՝ փորձել են Հայաստանը տարբեր անկյուններից ներկայացնել միջազգային գործընկերներին՝ ընդգրկելով նաև տարբեր լուսանակարչական ոճեր:

Լուսանկարիչները այցելել են Տավուշի մարզի Խաչարձան գյուղ, որտեղ լուսանկարել են գյուղի մարդկանց կյանքն ու առօրյան, մասնակցել են գյուղական ճաշկերույթի, ապա եղել են Գոշավանք վանական համալիրում, լուսանկարել հուշարձանը, «ասեղնագործ» խաչքարերը և տեղի բնակչությանը։

«Մեր ժողովուրդը բաց է, շփվող է և լուսանկարիչների համար հետաքրքիր է նրանց լուսանկարել»,- ասում է Մնոյանը։

FIAP-ը Հայաստան բերելու մեջ իր ներդրումն է ունեցել արմատներով արցախցի, Չեխիայի լուսանկարիչների միության նախագահ Գարիկ Ավանեսյանը։ Լուսանկարիչը պատմում է՝ տարվա մեջ մի քանի անգամ միջազգային լուսանկարիչների այց է կազմակերպում Հայաստան։ FIAP միջազգային լուսանկարչական միության շրջանակում հնարավոր եղավ կազմակերպել ավելի մեծ թվով լուսանկարիչների այց։


«Որքան շատ լինեն այսպիսի պրոֆեսիոնալիզմի լուսանկարիչների այցերը Հայաստան, այնքան մեծ կլինի հնարավորությունը միջազգային հանրությանը պատմել հայերի և հայկական ապրելակերպի ու արժեքների մասին», – ասում է Գարիկ Ավանեսյանը։

Ավանեսյանը ակտիվ գործնեություն է ծավալում թե՛ կոմմերցիոն, թե՛ վավերագրական լուսանկարչության բնագավառներում։ 2002-ից նա հրատարակում է եռալեզու Photo Art ամսագիրը, որը մեծ ճանաչում է վայելում Չեխիայում և արևելաեվրոպական մի շարք երկրներում։ Բազմաթիվ վավերագրական շարքեր ունի հատկապես Արցախի մասին։

«30 տարի ես Արցախը լուսանկարել եմ, և միայն այսօր սկսում եմ այդ լուսանկարները հրապարակել սոցիալական հարթակներում։ Իսկ մարդիկ այդ լուսանկարներում գտնում են իրենց գյուղը, բակը, հարևանին ու ուսուցչին։ Այդ լուսանկարներում նրանց հիշողություններն են, կյանքը Արցախում»,- ասում է Ավանեսյանը։

Լուսանկարիչը մեկ սովորություն ունի․ սիրում է լուսանկարել մարդկանց, իսկ հաջորդ տարի գալ Հայաստան և լուսանկարները փոխանցել իր հերոսներին։ Վիգեն Մնոյանն էլ շեշտում է՝ փորձելու են FIAP-ի շրջանակներում այլ միջոցառումներ ևս Հայաստանում կազմակերպել:

Անի Թամրազյան

Լուսանկարները` Վիգեն Մնոյանի, Արամ Սալոյանի