Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Չսափրված դիմանկարի փոխարեն՝ սափրված, փողոցային պայքարի օրերի քայլարշավի փոխարեն՝ Արագածի համայնապատկեր․ վերջերս Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կտրուկ փոփոխություններ եղան։ Փոխվել է նաև վարչապետի բառապաշարը, «Արցախը Հայաստան է և վերջից» մինչև «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց»։

Ուղիղ 1 տարի առաջ այս օրերին էլ Փաշինյանը բարձրաստիճան հյուրերի էր դիմավորում կառավարության շենքի սրահում, որի պատին Արագածի մեծադիր նկարն է։ Իսկ դրանից ամիսներ առաջ ասուլիսում առաջին անգամ ՀՀ ամենաբարձր գագաթի մասին խոսել էր քաղաքական ենթատեքստով։

«Այս երկու լեռները հայոց պատմության ընթացքում երբևիցե չեն հակադրվել։ Ես հասկանում եմ սիմվոլիզմը, այն, որ անցյալի Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ հակադրելու խնդիրն է դրված։ Բայց այդ խնդիրն անլուծելի է, չես կարող այսօրվա Հայաստանի մասին խոսելով՝ անդրադարձ չկատարել անցյալին։ Դա բնական երևույթ է մարդկության, հասարակության համար․ որպեսզի հասկանաս՝ որտեղ ես այսօր, ինչպիսին ես դու, գնում ես անցյալ, դեպի ակունքներ»,- նշում է պատմաբան Սուրեն Մանուկյանը։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ շեշտում է՝ հայ ժողովրդի ինքնության մեջ Արարատ սարը հեքիաթի, առասպելաբանության, ծննդաբանական, էթնիկական ձևավորման և ընդհանուր պատմության կարևոր դերակատար է։

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանն էլ վստահ է՝ խնդիր է առաջանում այն ժամանակ, երբ փորձում են տեղերով փոխել իրական և պատմական Հայաստանը։

«Հեշտ է սիրել քարտեզը, այն պարզապես փակցնում ես պատին, շաբաթ-կիրակի ակումբում հավաքվում եք, նարդի եք խաղում, քաշած արաղ եք խմում, խոսում եք հայրենասիրության մասին, երկու երգ եք լսում նման բովանդակությամբ և վերջ, սրանով պարտականություններն ավարտվում են։ Իրական հողը, երկիրը, տունը սիրելն ավելի դժվար է, որովհետև տունը խնամք է պահանջում»,- ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան