Թուրքիան ճգնաժամի ֆոնին տարեվերջին գնաճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 65 տոկոսի

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Թուրքիայի Կենտրոնական բանկը տարեկան գնաճի կանխատեսումը 58 տոկոսից բարձրացրել է մինչև 65 տոկոսի։ Այս մասին հայտարարել է բանկի ղկավար Գայե Էրքանը՝ վկայակոչելով համաշխարհային տնտեսական ակտիվության թուլացումը և նավթի գների աճի տատանումները, գրում է Al Monitor-ը։

Բացահայտելով բանկի միջնաժամկետ կանխատեսումները՝ Էրքանն ասել է, որ վերանայել է տարեկան գնաճի կանխատեսումները մինչև 65%, 36% և 14%, համապատասխանաբար, 2023, 2024 և 2025 թվականների համար:

«Համաշխարհային տնտեսական ակտիվության թուլացումը, նավթի գների աճող անկայունությունը, այն ակնկալիքը, որ դրամավարկային քաղաքականությունը երկար ժամանակ սահմանափակող կմնա, և կապիտալի արտահոսքը ռիսկեր է ստեղծում գնաճի հեռանկարի համար նաև Թուրքիայում»,- ասել է նա՝ նշելով, որ տարեկան գնաճի գագաթնակետը կգրանցվի 2024 թվականի մայիսին՝ բնական գազի գներից բխող բազային ազդեցությունների պատճառով։

Թուրքիայում տարեկան գնաճը կրկին սկսել է ավելանալ հուլիսին՝ ութամսյա նվազման միտումից հետո և սեպտեմբերին հասել է 61,5 տոկոսի։

Նախորդ նվազման միտումը մեծապես պայմանավորված էր անցյալ տարվա համապատասխան ամիսների բարենպաստ բազային էֆեկտով, քանի որ երկրի տարեկան գնաճը 2022 թվականի հոկտեմբերին հասել է 24 տարվա առավելագույնին՝ 85,5 տոկոսի:

Թուրքիայի կտրուկ գնաճն ավելացել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տոկոսադրույքները ցածր պահելու ոչ ավանդական տնտեսական քաղաքականության ֆոնին, չնայած բարձր գնաճին: Տնտեսագետների մեծ մասը, ներառյալ՝ Էրքանը, կարծում են, որ տոկոսադրույքների բարձրացումը գնաճը զսպելու լավագույն միջոցն է: Էրդողանի ազդեցության տակ գործող Կենտրոնական բանկի նախկին վարչակազմն իջեցրել էր տոկոսադրույքները՝ առաջացնելով թուրքական լիրայի արագ անկումը։

Մայիսին կայացած համընդհանուր ընտրություններից հետո տեղի ունեցած մեծ շրջադարձի ժամանակ Էրդողանը հրաժարվեց իր սովորական տնտեսական քաղաքականությունից և տնտեսության ոլորտում ղեկավարներ նշանակեց առաջատար տնտեսագետներ Էրքանին և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքին:

Էմմա Չոբանյան