Արդյոք Լևոն Քոչարյանը պատգամավոր կդառնա․ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 3 հոգի ինքնաբացարկ է ներկայացրել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Օրեր առաջ պատգամավորական մանդատը վայր էր դրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։ Ընտրական ցուցակում նրան հաջորդող երեք համարները՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին Factor․am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։

«Մենք արդեն իսկ ստացել ենք ինքնաբացարկի մասով նրանց դիմումները, որոնց վերաբերյալ նիստը կկայանա երկուշաբթի՝ ժամը 15։00-ին»,- նշեց նա։

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ՝ 50-րդ համարը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն է, որն այս պահին կալանքի տակ է Երևանում անհնազանդության բողոքի ակցիաների ընթացքում ոստիկաններին ծեծելու մեղադրանքով։ Արդյո՞ք կրտսեր Քոչարյանը կվերցնի մանդատը, նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն այս պահին ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է։

«Ստացվեց այնպես, որ Լևոն Քոչարյանն ակտիվ քաղաքականությամբ չզբաղվեց, բայց ակտիվ քաղաքականությունը զբաղվեց իրենով։ Այս պահին հարցը հստակեցված չէ․ առաջիկա ժամերին հանդես կգանք հայտարարությամբ»,- Factor․am-ի հետ զրույցում նշեց Կոչուբաևը։

Նկատենք, որ նախադեպեր եղել են, որ կալանքի տակ գտնվող անձինք պատգամավորական մանդատ են վերցրել։ Նրանց թվում են «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը։

Ռոզա Վարդանյան