Վտանգ կա, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարժանանա Հանրապետության 100-ամյակի բախտին. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Հոկտեմբերի 11-12-ին սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մեծ թվով պատվիրակություններ, այդ թվում պետությունների ղեկավարներ են գալու Երևան։ Եվ չնայած երեկ Նիկոլ Փաշինյանի մոտ այդ թեմայով խորհրդակցություն է հրավիրվել, սակայն լավատեղյակները պնդում են, որ այդ միջոցառումը պատշաճ կազմակերպելու համար շատ ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ, և վտանգ կա, որ այն Հանրապետության 100-ամյակի բախտին արժանանա։

Գագաթնաժողովի նախօրյակին կկայանա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկօրյա պետական այցը Հայաստան, գագաթնաժողովից հետո էլ Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկօրյա պետական այցով կմնա Հայաստանում։ 2 նախագահների պետական այցի հրավերներն արվել են Սերժ Սարգսյանի ժամանակ, Կանադայի վարչապետի այցը կարիք է եղել վերահաստատելու, և այն օրերս հաստատվել է՝ նա կժամանի մեծ խմբով, այդ թվում՝ գործարարներ։

Հայաստան ժամանող նախագահ-վարչապետների մեծ մասի պարտադիր ծրագրի մեջ կմտնի նաև հանդիպում ՀՀ նախագահի հետ, թեև ԱԳՆ-ն ամեն ինչ արել է, որ առաջին պլանում լինի վարչապետը, իսկ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները երկրորդական բնույթ կրեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: