Դատավորներին վճարելու են նոր մեխանիզմով․ ԲԴԽ-ն պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունն առաջարկում է լրամշակել դատավորներին աշխատավարձի հավելում տրամադրելուն վերաբերող և Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն ու դրանով նախատեսել, որ Հայաստանում գործող դատավորների ոչ թե մի մասը, այլ բոլորը կստանան աշխատավարձի հավելում։

Այս պահին գործող օրենքով՝ հավելում ստանում են Հակակոռուպցիոն և Վճռաբեկ դատարանի դատավորները։ Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի համաձայն՝ աշխատավարձի 60%-ի չափով հավելում է նախատեսվում առաջին ատյանի, սնանկության դատարանի և վարչական դատարանի դատավորների համար։

Դատավորների վարձատրության համակարգի վերանայումը, ըստ Կառավարության, բխում է դատավորի անկախությունը երաշխավորելու, ինչպես նաև դատավորի աշխատանքը գրավիչ դարձնելու անհրաժեշտությունից։

«Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին, ոչ թե ձեռքերին»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության առաջարկն այժմ այն է, որ հավելում ստանան նաև վերաքննիչ քրեական, վերաքննիչ քաղաքացիական և վերաքննիչ վարչական դատարանի դատավորները։

Գործադիրը, սակայն, աշխատավարձի հավելումներին զուգահեռ՝ առաջարկում է նախատեսել, որ առաջին ատյանի, սնանկության, վարչական դատարանի դատավորներն արտաժամյա, ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերի աշխատանքի համար հավելում չեն ստանա։

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Երանուհի Թումանյանցը տրամաբանական է համարում այս կարգավորումը։

«Մոտեցումն այնպիսին է, որ եթե դատավորն արդեն իսկ ստանում է հավելում, այլևս կատարված աշխատանքի դիմաց լրացուցիչ հավելումն անտրամաբանական է»,- ասում է Թումանյանցը։

Խոսքը, ըստ էության, այն մասին է, որ ոչ աշխատանքային, հանգստի և տոն օրերին աշխատելու համար դատավորները կրկնակի չեն վճարվի։

Այժմ գործող աշխատանքային օրենսգրքով նախատեսվում է, որ հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, վարձատրվում է առնվազն կրկնակի չափով։

«Դատավորը, որը կաշխատի շաբաթ, կիրակի, ոչ աշխատանքային օրերին, գիշերային ժամերին, կստանա վարձատրություն իր կատարած աշխատանքի համար, բայց այլևս այդ աշխատանքի համար հավելում չի ստանա, որովհետև արդեն իսկ պետության կողմից նրան տրամադրվում է, ընդհանուր առմամբ, 60% հավելում»,- պարզաբանում է ԲԴԽ անդամը։

Արտաժամյա, ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին աշխատելու խնդրին ամենահաճախակին բախվում են առաջին ատյանի քրեական դատարանի դատավորները։ Ավելին, վերջիններիս ամսական աշխատաժամանակը հաճախ գերազանցում է աշխատանքային օրենսդրությամբ թույլատրելի սահմանը, որի դեպքում աշխատանքային օրենսգրքով նրանց պետք է ամսվա ընթացքում տրվի վճարովի հանգիստի օր կամ այդ օրն ավելացվի տարեկան արձակուրդին, սակայն ծանրաբեռնվածության պայմաններում աշխատող դատավորները լրացուցիչ արձակուրդի ժամանակ չունեն։

Քրեական դատարանի դատավորներից ոմանք ցանկանում են այս խնդիրների վերաբերյալ քննարկում ունենալ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան