Վալերի Օսիպյանի քավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու կաշկանդվածություն ՊԵԿ-ը չունի

Լուրեր

11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանի հրահանգով՝ ՊԵԿ-ում սկսվել է ներքին ծառայողական քննություն օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի նկատմամբ։ Նախ համակարգում կփորձենք հասկանալ և ամփոփել այդ քննության արդյունքները, որից հետո նոր կիրականացվեն դրանից բխող գործողություններ։ Այս մասին Factor․am-ին փոխանցեց ՊԵԿ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։

Հարցին՝ արդյոք արձանագրված արդյունքներն իրավապահ մարմիններին ամբողջությամբ ներկայացնելու կաշկանդվածություն չկա՞, և դա գործելո՞ւ է ՊԵԿ յուրաքանչյուր պաշտոնյայի համար, խոսնակը պատասխանեց․ «Կարեն Կարապետյանի վարքագծի ուսումնասիրության, պաշտոնական լիազորությունների հնարավոր չարաշահման ուղղությամբ իրականացվող քննության արդյունքները ոստիկանությանը ներկայացնելու որևէ կաշկանդվածություն չունենք, քրեական գործ հարուցելու կաշկանդվածություն՝ ևս։ Այդ քաղաքականությունը գործում է ՊԵԿ յուրաքանչյուր պաշտոնյայի համար»։

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Կենտրոնի հարկային տեսչության նախկին պետ Կարեն Կարապետյանին համակարգ է վերադարձրել՝ նշանակելով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ։

Կարեն Կարապետյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն է և ռուսաստանաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանի հովանավորյալը։

Հիշեցնենք, որ  ըստ մամուլի հրապարակումների, Կարեն Կարապետյանը, օգտվելով իր զբաղեցրած պաշտոնից, իրեն պատկանող ընկերության՝ «Պլենիում» ՍՊԸ-ի համար արտոնյալ պայմաններ է ստեղծել՝ մրցակից ընկերություններին դուրս մղելով շուկայից։ Հայտնի է նաև՝ «Շառլոտ» ակումբում նրա մասնակցությամբ ծեծկռտուքը, որից հետո Կարապետյանը հեռացվել էր համակարգից։

Աղավնի Սուքիասյան