ՄԻՊ-ը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին է ներկայացրել բռնի տեղահանված անձանց հետ իրականացված փաստահավաք աշխատանքների նախնական արդյունքները

Լուրեր

06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
Բոլորը

Քաղաքացիական անձանց շրջանում մահվան, մարմինների անարգման, անդամահատման ու այլ դեպքեր. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ Հայաստանի տարբեր մարզերում իր կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների նախնական արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

«Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ Հայաստանի տարբեր մարզերում իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև տեղահանված անձանց հետ առանձնազրույցների միջոցով վեր հանված մարդու իրավունքների խախտումները:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը շեշտել է, որ անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի տարբեր ձևերի բացահայտումը, իր մանդատի համատեքստում, կարևոր է նշված խոցելի խմբերի իրավունքների երաշխավորման առնչությամբ պետական մարմիններին առաջարկություններ ներկայացնելու դիտանկյունից, քանզի հիշյալ խումբ անձանց ու նրանց հարազատների իրավունքների երաշխավորումը ենթադրում է պետության կողմից հատուկ մեթոդաբանության իրացում:

Պաշտպանը կոնկրետ փաստերով անդրադարձել է Ադրբեջանի կողմից թույլ տրված մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, մասնավորապես՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների, խաղաղ բնակչության թիրախավորումներին, արդյունքում՝ քաղաքացիական բնակչության շրջանում մահվան դեպքերին, խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի դրսևորումներին, ինչպես նաև իրավունքների այլ խախտումներին: Փաստագրվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, մարմինների անարգման, անդամահատման ու այլ դեպքերի մասին տեղեկություններ, ներկայացվել են փաստերը հավաստող լուսանկարներ։

Ներկայացվել են նաև վատ վերաբերմունքի այլ դրսևորումներին առնչվող հավաքագրված փաստերը: Խոսվել է սովի արդյունքում Հայաստան հասած անձանց, այդ թվում՝ երեխաների, ծերերի, հղիների ուշաթափության դեպքերի, էթնիկ հայերի նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տարբեր դրսևորումների մասին:

Պաշտպանը ներկաների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական մեդիայի ու սոցիալական ցանցերի մշտադիտարկումների արդյունքներին՝ արձանագրելով, որ ադրբեջանցի օգտատերերի կողմից հայ բնակչությանն էթնիկ ծագման հիմքով թիրախավորող, ատելություն և բռնություն քարոզող ու դրանք արդարացնող մեծաքանակ գրառումներ են առկա։ Պաշտպանն այս համատեքստում ընդգծել է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության։

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը հայտնել է, որ փաստահավաք աշխատանքների արդյունքներն ամփոփվելու են և զեկույցի տեսքով ներկայացվելու են մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու մարմիններին»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ։