Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Հանրային հեռուստաընկերության եթերում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի արած հայտարարությունները։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը՝ առանց այլ մանրամասներ հայտնելու։

Հանրային հեռուստաընկերության եթերում «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել, օրինակ, պնդել էր, թե Արցախի Ազգային ժողովի 22 պատգամավորները, ինչպես նաև Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանն ու Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն, որովհետև, ըստ Բաբայանի, նրանք են Արցախը հասցրել կործանման։

Բաբայանը պնդում էր, թե դատախազությունը իր այդ հայտարարությունները կարող է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը մինչդեռ արձագանքելով Բաբայանի մեկ այլ հայտարարության, որ ինքը առանց Արցախի իշխանության իմացության, Ադրբեջանի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Հայաստանի ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչպես, ում միջնորդությամբ և ինչի շուրջ է Բաբայանը բանակցել ադրբեջանցիների հետ։