ԼՂ-ից տեղահանվածների համար գանձապետական նվիրաբերության հաշիվ կբացվի․ փոխվարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
Բոլորը

Այս գիշեր՝ ժամը 12-ից մինչև առավոտյան ժամը 10-ը, տեղահանվածների թիվը կազմել է 8 100։ Այս մասին Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստին ասաց հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը հասել է 66 500-ի։

Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ պետությունը փորձում է այն անձանց նույնականացնել, որոնք այդ պահին որևէ կարիքի անհրաժեշտությամբ դիմում են պատկան մարմիններին:

«Ունենք նաև օպերատիվ տվյալներ, թե այս օրերի ընթացքում տարբեր մարզերում մեր աջակցությամբ օթևան գտած անձանց թիվը որքան է: Այս պահի դրությամբ 11 հազարին մոտ է: Բաշխվածությունը մարզերի միջև գրեթե նույնն է»,- ասաց փոխվարչապետը, ապա հավելեց, որ չնայած մարզերում տեղահանվածների բաշխվածությունը գրեթե նույնն է, այնուամենայնիվ, երկու մարզում՝ Կոտայքում և Սյունիքում, նրանք որոշակի թվով ավելի են:

«Ուզում եմ խնդրել նաև՝ մեր տեղահանված քույրերը և եղբայրները որոշակի ըմբռնումով վերաբերվեն այն իրավիճակին, որ գուցե ոչ բոլորին են միաժամանակ առաջարկվում այն պայմանները, որ իրենց համար նախընտրելի կհամարվեն»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետը հավաստիացրեց, որ ԼՂ-ից տեղահանվածների համար գանձապետական նվիրաբերության հաշիվ կբացվի․ «Մենք այսօր ֆինանսների նախարարի հետ պայմանավորվել ենք, որ օրվա ընթացքում գանձապետական նվիրաբերության հաշիվ բացված կլինի, և դրա վերաբերկալ տեղեկատվությունը կհրապարակվի նախարարության կայքում: Հետևաբար բոլոր այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են իրենց ֆինանսական աջակցությունը ցուցաբերել, այդ տեղեկատվությունը հասանելի կլինի: Մենք պարբերաբար հաշվետվություններ կտարածենք, թե այդ միջոցները ինչպես են օգտագործվել»:

Մանրամասները՝ տեսանյութում։