ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 66 հազար 500-ի․ հոսքի ինտենսիվությունը չի նվազում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ժամը 10:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը 66 500 է, ընդ որում՝ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ այս անձանց մեծ մասը հատկապես Հայաստան է տեղահանվել երեկ և անցյալ օրը: Այս գիշեր նույնպես այդ թիվը շարունակել է աճել: Այս մասին Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստին ասաց հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Եթե առաջին երկու օրերի ընթացքում՝ սեպտեմբերի 24-ին և 25-ին հանրագումարով, տեղահանվել էին 7500 և 1500, ընդհանուր թվով՝ 9000 մարդ, ապա միայն ամսի 26-ին տեղահանվածների քանակը 22 800 է եղել, իսկ երեկ՝ 26 600:

Այս գիշեր՝ ժամը 12-ից մինչև առավոտյան ժամը 10-ը, տեղահանվածների քանակը կազմել է 8 100, և այդ անձանց թիվը չի նվազում, այսինքն՝ ինտենսիվությունը, որով նրանք շարունակում են անցնել անցակետը, շարունակում է մնալ նույնը»,- ասաց նա:

Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ պետությունը փորձում է այն անձանց նույնականացնել, որոնք այդ պահին որևէ կարիքի անհրաժեշտությամբ դիմում են պատկան մարմիններին:

«Ունենք նաև օպերատիվ տվյալներ, թե այս օրերի ընթացքում տարբեր մարզերում մեր աջակցությամբ օթևան գտած անձանց քանակը որքան է: Դրանք քանակը այս պահի դրությամբ 11 հազարին մոտ է: Բաշխվածությունը մարզերի միջև գրեթե նույնն է»,- նշեց փոխվարչապետը՝ հավելելով, որ  չնայած մարզերում տեղահանվածների բաշխվածությունը գրեթե նույնն է, այնուամենայնիվ, երկու մարզում՝ Կոտայքում և Սյունիքում, նրանք որոշակի քանակով ավելի են:

Մանրամասները՝ տեսանյութում։