«Մի երեխա ծնվել և մի մարդ մահացել է միջանցքի խցանման մեջ». Գեղամ Բաղդասարյանն ահազանգում է

Լուրեր

06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
Բոլորը

Արցախցի լրագրող, հրապարակախոս, ԱՀ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանն ահազանգում է Ստեփանակերտ- Գորիս ճանապարհին տեղահանված արցախցիների կուտակումների հետևանքով առաջացած հումանիտար լուրջ խնդիրների մասին։ Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Փորձությունները շարունակվում են՝ հիմա էլ հումանիտար մեկ այլ աղետի վտանգ կա, այս անգամ՝ միջանցքում, որտեղ հազարավոր մեքենաներ են կուտակվել՝ տասնյակ հազարավոր մարդկանցով։ Մարդիկ օրերով ճանապարհին են, սպառվել է առանց այն էլ սուղ պարենը, ջուրն էլ սպառվում է։ Սանիտարահիգիենիկ պայմանների մասին էլ չեմ խոսում…Իսկ այնտեղ երեխաներ, այդ թվում ծծկեր երեխաներ կան ու նվազագույն դիմադրողականություն ունեցող տարեցներ։ Արդեն ծնվել է առաջին երեխան միջանցքում ու արդեն մահացել է առաջին տարեցը։
SOS…Շտապ միջոցներ են պետք՝ խուսափելու ևս մեկ հումանիտար աղետից։ Նախ՝ ՀՀ իշխանությունները կարող են շատ կամավորներ ներգրավել և արագացնել մարդկանց ընդունման գործընթացը՝ նվազեցնելով խցանումը։ Բացի դրանից, կարող են Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ մթերք, ջուր, առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնել մարդկանց։ Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակը չեմ հիշատակում, քանի որ Ստեփանակերտում մթերք գրեթե չի մնացել։ Բայց Ստեփանակերտը երկու բան կարող է անել. նախ՝ փորձի կարգավորել մեքենաների հոսքը և ապա փորձի խաղաղապահներին ներգրավել մարդկանց հումանիտար օգնություն ցուցաբերելու գործում։
SOS..Ինչ արվի՝ պիտի արվի շտա՛պ, ա՛ն-հա՛-պա՛ղ»։