Կառավարությունը դրամաշնորհ է ստանում մի բանի համար, որը պետք է հետո փոխի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Զարգացման Ֆրանսիական գործակալությունը Հայաստանի պետական եկամուտների կոմիտեին դրամաշնորհ է տալիս: Կառավարությունը հուլիսի 19-ի նիստի ժամանակ ընդունեց նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. մարտի 30-ին:

Գումարը չի գերազանցում 500 հազար եվրոն և նպատակաուղղված է Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկման նախապատրաստմանը, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելուն և հարկաբյուջետային վարչարարության ամրապնդման ֆինանսավորմանը:

Կառավարության համապատասխան գերատեսչությունները համաձայնություն են տվել, մանավանդ որ դրանով Հայաստանի վրա ֆինանսական բեռ չի ընկնում: Բայց տպավորություն է, որ 500 հազար եվրո քամուն է տրվելու:

Բանն այն է, որ Հայաստանի նոր կառավարության անդամները բազմից շեշտել են Հարկային օրենսգրքի փոփոխման անհրաժեշտությունը, քանի որ գործող օրենսգիրքը, որն ընդունվեց մեծ աղմուկով, բազմաթիվ դժգոհությունների է արժանացել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ում ղեկավարած կառույցին հենց տրվում է դրամաշնորհը, օրերս ասաց, որ անհրաժեշտ է օրենսգրքի հիմնովին փոփոխումը:

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ վերցնել դրամաշնորհ, աշխատել օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների վրա, եթե այն պետք է փոխել:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Սևակ Հակոբյան