Պաշտոնական Բաքուն՝ Իվանյանում կայացած հանդիպման մասին

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը տեղեկություներ է տարածել այսօր Իվանյանում տեղի ունեցած Արցախի իշխանությունների հետ  հանդիպման մասին։ Նշվում է, որ դրան մասնակցել են Բաքվի պաշտոնական ներկայացուցիչները՝ պատգամավոր Ռամին Մամեդովի գլխավորությամբ, և Ղարաբաղի հայերը՝  Սերգեյ Մարտիրոսյանը և Դավիթ Մելքումյանը։

Նշվում է, որ հանդիպումն անցել է «կառուցողական և ջերմ մթնոլորտում»։ Կողմերը, մասնավորապես, նշել են հումանիտար օգնության առաքման և վառելիքի ու էլեկտրաէներգիայի մատակարարումների արագ վերականգնման գործում ձեռք բերված առաջընթացը։

Մամեդովը խոսել է առաջիկա քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն հաշտեցման գործընթացում։ Նա հայտարարել է, որ որոշ հեռավոր բնակավայրերում տարեց բնակիչները, ովքեր գտնվում էին մեկուսացման մեջ, ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և ներկայումս գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Առաջարկվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հնարավորություն տրվի հանդիպել այդ անձանց հետ, ինչը նրանց հնարավորություն կտա կամ վերամիավորվել ընտանիքի անդամների հետ, կամ ստանալ համապատասխան բժշկական օգնություն համապատասխան հաստատություններում:  Հանդիպման մասնակիցները կենտրոնացել են նաև աշխատանքային խմբի գործունեության վրա՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, որը պատասխանատու է սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման համար։

Բաքուն նաև առաջարկել է Ստեփանակերտի մերձակայքում դաշտային հիվանդանոցում բժշկական ծառայությունները համատեղ կառավարվեն ադրբեջանական և հայկական բուժանձնակազմերի կողմից։

«Հանդիպմանը նաև ընդգծվել է Արցախում բնակվող հասարակական ակտիվիստների Բաքու կամ Ադրբեջանի այլ քաղաքներ այցերի կազմակերպման կարևորությունը։ Նման նախաձեռնություններն անհրաժեշտ են համարվել քաղաքացիական հասարակության հետ երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների հարթակ ստեղծելու համար։

Խորհրդակցություններն ավարտվել են  մոտ ապագայում ևս մեկ հանդիպում հրավիրելու պայմանավորվածությամբ՝ գնահատելու ձեռք բերված առաջընթացը և որոշելու հաշտեցման այս շարունակական գործընթացի հետագա քայլերը»,- ասված է հաղորդագրության մեջ։