Ռազմական գործողությունների ընթացքում նահատակված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են․ ԱՀ ԱԻՊԾ

Լուրեր

06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
Բոլորը

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների գործուն մասնակցությամբ, զոհված և անհայտ համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են Արցախի ամբողջ տարածքում․ տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։

Սեպտեմբեր 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայողի, իսկ Չարեքտարից`զոհված 2 զինծառայողի մարմին։

Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը` քաղաքացիական անձինք են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում` 2 երեխա և տարեց ամուսիններ։

Նույն օրը Նախիջևանիկ և Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին, իսկ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից` քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել։

Որոնողակափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը պարբերաբար կհրապարակի տեղեկություններ։