Բոբ Մենենդեսին ու կնոջը մեղադրել են կոռուպցիայի մեջ․ նրա տնից ոսկու ձուլակտորներ և մի քանի հարյուր հազար դոլար կանխիկ գումար են հայտնաբերել

Լուրեր

28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
28.10.2026 | 13:15
Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:08
Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:01
Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյան. «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:58
Սլովենիայի հետ առևտրատնտեսական համագործակցության թվերն աճում են, բայց կա նաև վատ նորություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:53
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում
28.10.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
28.10.2026 | 12:34
Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նյու Ջերսիից դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսին ուրբաթ 10 տարվա մեջ երկրորդ անգամ մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի հետ կապված հանցագործությունների համար, փոխանցում է CNN-ը:

Մենենդեսը և նրա կինը՝ Նադին Արսլանյան Մենենդեսը, մեղադրվում են սենատորի ազդեցության դիմաց «հարյուր հազարավոր դոլարներ կաշառք ստանալու» մեջ՝ համաձայն նոր դաշնային մեղադրական եզրակացության։ Դատախազները պնդում են, որ կաշառքը ներառում է ոսկի, կանխիկ գումար, տների հիփոթեքի վճարումներ, շքեղ մեքենաներ:

Սա Արդարադատության նախարարության կողմից Մենենդեսի դեմ կոռուպցիոն մեղադրանքների երկրորդ խումբն է վերջին տասնամյակում։

Տեղեկացվում է, որ, մասնավորապես, սենատորն օգտագործել է իր ազդեցությունը միջազգային գործերում՝ ելնելով Եգիպտոսի կառավարության շահերից։ Ամուսինների տանը խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են 100 հազար դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ, ինչպես նաև 480 հազար դոլար կանխիկ գումար:

Մենենդեսը Սենատում է 2006 թվականից։ Նա կարող է վերընտրվել հաջորդ տարի:

Սենատի կանոնները կստիպեն Մենենդեսին հեռանալ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, սակայն նա դեռևս կարող է աշխատել հանձնաժողովի կազմում: