Երասխում կառուցվող գործարանը չի տեղափոխվի․ Թեհմինա Վարդանյան

Լուրեր

06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
Բոլորը

Երասխում կառուցվող մետաղաձուլարանը չի տեղափոխվի․ Factor.am-ին վստահեցրեց «Ջի Թի Բի Սթիլ Հոլդինգս» ՍՊԸ ղեկավար կազմի անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Գործարանը որևէ տեղ չի տեղափոխվում, գործարանից տեղափոխվել է տեխնիկան, բայց մետաղաձուլարանը կես տարի, թե մեկ տարի հետո լինելու է Երասխում»,- ասաց Վարդանյանը։

Ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է տեղափոխվել տեխնիկան, Վարդանյանը պատասխանեց․ «Անդադար կրակահերթի տակ է, այս պահին դադարեցվել են աշխատանքները, բայց վստահեցնում եմ՝ վերսկսվելու ու շարունակվելու են»։

Հիշեցնենք՝ երեկվանից համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ Երասխում հայ-ամերկյան ներդրումներով կառուցվող մետաղաձուլարանը տեղափոխվում է։ Սկզբնաղբյուրը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն էր, որ կեսգիշերին X-ի միկրոբլոգում գրել էր, թե վերջին շաբաթներին իրենք կանոնավոր պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում`«դիտարկելու և հսկելու գործարանի ապամոնտաժումը և իրենց ներկայությամբ նպաստելու նյութերի և սարքավորումների անվտանգ տեղափոխմանը այլ վայր»։ Առավոտյան այս գրառումը ԵՄ դիտորդական առաքելության միկրոբլոկից հեռացվել էր։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար կրակում է Երասխի մետաղաձուլական գործարանի ուղղությամբ, և աշխատակիցները ստիպված են լինում դադարեցնել իրականացվող աշխատանքները։

Արփի Հակոբյան