Եկամտահարկի վերադարձով բնակարան ձեռք բերածների թիվը հասել է 40 հազար 440-ի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
Բոլորը

2018 թվականից ի վեր եկամտահարկի վերադարձի պայմանով ՀՀ-ում առնվազն 37 հազար մարդ ձեռք է բերել բնակարան նորակառույց շենքում, իսկ եկամտահարկի վերադարձով բնակարան ձեռք բերողներ քաղաքացիների ընդհանուր թիվը 40.440 է: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ կառուցապատողներն իրենց կառուցած բնակարաններից որոշակի քառակուսի մետր տրամադրեն պետությանը, որն էլ կտրամադրվի անապահով խավին: Պատգամավորի կարծիքով՝ շատ երիտասարդներ բնակարանի խնդիր ունեն, քանի որ հիփոթեքով բնակարան ձեռք բերել չեն կարող՝ տեղեկանքում գրված ցածր աշխատավարձի պատճառով, դրա համար չեն ամուսնանում, չեն մտածում երեխա ունենալու մասին, ինչն էլ անվտանգային լուրջ խնդիր է:

Փաշինյանը նշեց, որ դեմ է այն տրամաբանությանը, որ մարդկանց տուն տան, փոխարենը կողմ է, որ մարդկանց համար հնարավորություն ստեղծեն աշխատելու, և մարդիկ տուն ստեղծեն իրենց համար:

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Կառավարությունը վթարային շենքերի մասով որոշում ունի: Ըստ վարչապետի՝ Աջափնյակ վարչական շրջանում առաջիկայում՝ ընտրություններից անմիջապես հետո, կմեկնարկի վթարային շենքերի բնակիչներին սեփական բնակարանի դիմաց ժամանակավոր կամ մշտական բնակարան տալու ծրագիրը: Արդյունքում՝ վթարային շենքերը կապամոնտաժվեն և դրանց փոխարեն նոր շենքեր կկառուցվեն:

Մանրամասները՝ տեսանյութում։