Սամվել Բաբայանի հետ անցնելու ճանապարհ չունենք, եթե նա Բակո Սահակյանի հրաժարականը չի պահանջում. Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային Վերածունդ կուսակցությունը մեկամսյա դադարից հետո եռօրյա հանրահավաքներ է անցկացնում Ստեփանակերտում։

«Շատերն են հարցնում, թե մենք ի՞նչ ենք ուզում, ինչու՞ ենք Բակոյի հրաժարականը պահանջում, ի՞նչ կլինի երկու տարի էլ սպասենք, մինչև Բակոն գնա և այլն: Այս բոլոր հարցերի պատասխանը կարող եք ստանալ հուլիսի 17-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան հարակից տարածքում: Հանրահավաքն արտոնված է քաղաքապետարանի կողմից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

«Իշխանական եւ ոչ իշխանական տարբեր գործիչներ հայտարարել են, որ Բակո Սահակյանին պետք է տրվի հնարավորություն, որ մինչեւ 2020 թվականը նա պետք է պաշտոնավարի: Մեր կուսակցության կարծիքով այդ պնդումները պարզապես անընդունելի են», – այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասել է «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը:

«Մենք պահանջում ենք Բակո Սահակյանի հրաժարականը: Սամվել Բաբայանը գտնում է, որ հիմա Բակո Սահակյանը պետք չէ հրաժարական տա, նշանակում է մենք իրար հետ ճանապարհ չունենք: Նախկինում մենք պաշտպանել ենք սպառազինությունների ծրագիրը, որը ներկայացրել է Բաբայանը, այժմ էլ պատրաստ ենք այդ ծրագիրը առաջ մղել: Բայց մենք հստակ գիտակցում ենք, որ երկրում առկա խնդիրների գլխավոր պատճառներից մեկը Բակո Սահակյանն է, ով Սահմանադրությունը փոխել է սեփական իշխանության վերարտադրության համար: Եթե կան մարդիկ, ովքեր գտնում են, որ խնդիրը Բակո Սահակյանը չէ եւ նա պետք է շարունակի պաշտոնավարել, մենք նրանց հետ նույն քաղաքական օրակարգը չունենք», – ասել է Խանումյանը