Ո՞ւմ արյամբ եք ուզում փոփոխություն անել. ՔՊ–ական պատգամավորը՝ Մամիջանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ԱԺ նիստում արձագանքեք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի այսօրվա հայտարարությանը:

Հիշեցնենք, Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր. «Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»:
«Լրահոսում աչքովս ընկավ, որ ԱԺ պատգամավորներից մեկը ԱԺ միջանցքներերից մեկում ճեպազրույց էր տալիս եւ բացի այն, որ ինչ-որ խորհրդավորություն էր հաղորդում իր խոսքերին, եւ փորձում էր նաեւ երկիմաստություն մտցնել, խորիմաստ դեմքով ինչ-որ բաներ էր ակնարկում ժողովրդին, նա չխորժեց հանդես գալ բռնության կոչով՝ ասելով, որ արյամբ է փոխվելու Երեւանը:

Պարոն պատգամավոր, ո՞ւմ արյամբ եք պատրաստվում փոփոխություն անել, արդյոք ՀՀ քաղաքացին ձեզ համար ռեսո՞ւրս է ընդամենը` ձեր անձնական շահն ու նկրտումները իրականություն դարձնելու համար:

Ես կարծում եմ՝ ՀՀ ամեն մի քաղաքացու արյուն պետք է թանկ լինի Հայաստանի ԱԺ պատգամավորի համար: Ես հասկանում եմ ձեր աշխատելաոճը, ապրելաոճը՝ կեղտոտ ջրում ձուկ որսալու, դրա համար ձեր բոլոր խոսափողերը միացված են, տարբեր մարդիկ տարբեր հարցազրույցներ ու ճեպազրույցներ են տալիս: Նաեւ հասկանում եմ՝ ինչից է դա գալիս, որովհետեւ բանաձեւի արդյունքում մանդատ շահած պատգամավորը գուցե չի հասկանում քաղաքացու եւ իր մանդատի միջեւ եղած կապը»», – ասաց Վարդանյանը՝ Մամիջանյանին խորհուրդ տալով այնպես անել, որ ՀՀ քաղաքացին կիսի իր կարծիքը:

Մանրամասները՝ տեսանյութում։