Մաղթում եմ մեր դպրոցներին՝ նախ և առաջ դնել հայերենի հիմքը. ապաքաղաքական զրույց Դիանա Համբարձումյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է գրող, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Համբարձումյանը: Իր ստեղծագործությունների կերպարների մասին նա ասում է, որ փորձում է մտնել այդ հերոսների կաշվի մեջ և երբեք նրանց չի դատափետում, եթե նույնիսկ նրանք մեղքեր են գործում: Մասնավորապես, կանացի կերպարների մեջ նա ներդնում է իր մասնիկը, սակայն ընթերցողը կսխալվի, եթե նույնականացնի իրեն և իր հերոսին:

Դիանա Համբարձումյանը չի ընդունում, որ գոյություն ունի «կանացի գրականություն». սեռը կապ չունի, երբ խոսքը պրոֆեսիոնալների մասին է:

Արդյո՞ք թարգմանչի իր գործունեությունը, օրինակ՝ Ֆոլքների արվեստին մոտիկից ծանոթ լինելն ազդում է սեփական ստեղծագործությունների վրա: Պատասխանելով այդ հարցին՝ գրողը նշում է, որ մեծ վարպետների գործերն իրեն ոգեշնչում են, սակայն եթե փորձենք ընդօրինակել նրանց, ապա դրանից հետաքրքիր արդյունք չի ստացվի:

Խոսելով թարգմանությունների մասին՝ հաղորդման հյուրը կտրուկ դեմ է արտահայտվում մեղմասացություններին, երբ, օրինակ, հեղինակի գռեհկաբանությունը կամ ոչ նորմատիվ բառապաշարը փորձում են փոխարինել ավելի «ընդունելի» բառերով: Ըստ գրողի՝ թարգմանության իմաստն է՝ փոխանցել, թե ինչպես է հեղինակը մտածում, ինչպես է կառուցում խոսքը, և եթե թարգմանիչը փորձում է մտցնել իր սեփական էթիկական կամ գեղագիտական պատկերացումները, ապա նրա գործն անիմաստ է դառնում:

Երիտասարդ սերնդի համար ռուսերենը որպես երկրորդ օտար լեզու կփոխարինվի՞ անգլերենով: Գրողի կարծիքով՝ դպրոցներում առավել ամուր հիմքերի վրա պետք է դրվի մայրենի լեզուն, իսկ մնացած լեզուները նույնպես շատ կարևոր են, բայց դրանց նկատմամբ հակվածությունը չպիտի վերածվի ձևամոլության:

Մանրամասները տեսանյութում:

Արամ Աբրահամյան