«Միասնական հայրենիքը» չի մասնակցի նախագահի թեկնածուի քվեարկությանը․ հայտարարություն

Լուրեր

07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
Բոլորը

«Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել ԼՂ Ազգային ժողովում Հանրապետության նախագահի ընտրության վերաբերյալ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Նախորդ ամիսներին, օրենսդրական փոփոխություններով իրավական հիմքեր ապահովելուն զուգահեռ, արցախյան ներքաղաքական ետնաբեմում ընթացող խմորումները գագաթնակետին հասցվեցին Արցախի Հանրապետության չորրորդ նախագահի հրաժարականով և, ըստ նախատեսվածի, հանգուցալուծում պիտի ստանան սեպտեմբերի 9-ին՝ պայմանավորվածության արդյունքում առաջադրված թեկնածուի նշանակմամբ։

Խորհրդարանում ներկայացված չորս խմբակցությունները շարունակաբար ստեղծում են իրավաքաղաքական այնպիսի պայմաններ, որոնք ոչ միայն սահմանափակում, այլև ոտնահարում են մարդու արժանապատվությունը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուստի ժողովրդական լայն զանգվածների կարծիքի շրջանցմամբ Հանրապետության նախագահի ընտրությունը ոտնձգություն է սահմանադրական կարգի նկատմամբ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը

հավատարիմ մնալով 2020 թ․ ընտրությունների արդյունքում ստացած վստահության քվեին,

դատապարտելով անհավասար մրցակցային պայմաններն ու կանխորոշված ընտրական արդյունքը,

անմասն մնալով Արցախի քաղաքական ուժերի կոլեկտիվ արկածախնդիր անհեռատեսությունից,

ինչպես նաև հաշվի առնելով Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրության ֆոնին ստեղծված հանրային անհանդուրժողականության մթնոլորտը, հայտարարում է, որ «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու Հանրապետության նախագահի թեկնածուի քվեարկությանը։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը փոխադարձում է սթափության, հավասարակշռության և արկածախնդրության չտանելու կոչերը՝ գործող դերակատարներից պահանջելով դուրս չգալ լիազորությունների շրջանակից, ապահովել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, իսկ քաղաքացիներին կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական գիտակցություն և իրացնել Սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքները։

Միևնույն ժամանակ «Միասնական հայրենիք» կուսակցությունն այն համոզմունքին է, որ ներքաղաքական լարվածությունն ու անհանդուրժողականությունը հետևանք են մի կողմից օտարերկրյա ազդեցության գործակալների երեք հոգանոց խմբակի՝ Արցախի ճակատագիրը սեփականելու, մյուս կողմից՝ բոլոր հնարավոր մեթոդներով Սամվել Բաբայանի՝ Հանրապետության նախագահի թեկնածությունը մերժելու փորձերի։ Ուստի իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները՝ Հանրապետության նախագահի պաշտոնակատարի գլխավորությամբ»։