Հորդորում եմ ցայտնոտից դուրս գալ․ Բադասյանը՝ վրացական համարներով մեքենաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
Բոլորը

Վրացական պետհամարանիշներով մեքենաներով Հայաստան մուտքի ժամանակ ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները պետք է որպես գրավ վճարեն մաքսազերծման ամբողջ գումարը: Կառավարության նիստից հետո լրագրողների հոտ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ մանրամասնելով քննարկման փուլում գտնվող նախագիծը:

«Ինչո՞ւ ես և Դուք պետք է այդ մաքսազերծման վրա գումար ծախսենք, գնանք հայտարարագիր ներկայացնենք, վճարենք բոլոր մաքսերը, տուրքերը, հարկերը, իսկ այդ մեխանիզմով մարդիկ չվճարեն դրանք: Այսինքն՝ ես և Դուք անհավասար պայմաններում ենք»,- ասաց Ռուստամ Բադասյանը՝ հիշեցնելով, որ վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանի տարածքում վարելու համար, իսկ ՀՀ տարածքում վրացական համարանիշով ավտոմեքենա վարելու բացառությունները վերաբերում են այն դեպքերին, երբ քաղաքացին գործի բերումով կամ զբոսաշրջային նպատակով գալիս է Հայաստան՝ գործ ունի, զբոսաշրջային նպատակով, և կարիք ունի սեփական մեքենայով երթևեկելու:

«Երբ որ այս մեխանիզմն օգտագործվում է մեքենան չմաքսազերծելու, բայց այդ մեքենան մշտապես ՀՀ տարածքում պահելու համար, ես և Դուք հայտնվում ենք անհավասար իրավիճակում: Բայց այստեղ կարևոր մի բան կա, որը ես ընդունում եմ: Երբ որ պետությունը՝ ի դեմս ՊԵԿ-ի, դրան անմիջապես չի արձագանքում, չի ասում՝ ժողովո՛ւրդ ջան, այդ ինստիտուտը դրա համար չէ, և արագ փոփոխություններ չի նախաձեռնում, մարդիկ ասում են՝ բա ո՞նց ենք մենք այս ամեն ինչից օգտվել, հիմա ՊԵԿ-ը վեր է կացել ու ասում է՝ չես կարող»,- ասաց Բադասյանը՝ խոստանալով լսել նաև քաղաքացիների տեսակետը հարցի վերաբերյալ:

«Համաձայն եմ, որ ՊԵԿ-ն այս ամեն ինչում մեղավորություն ունի, որովհետև ինքն ամեն ինչի արագ պետք է արձագանքի: Ինքը ուղղորդող դեր պետք է կատարի քաղաքացու, իրավաբանական անձի համար, բացատրի, որ այս ինստիտուտը չարաշահման համար չէ, և երբ որ տեսնում է, որ չարաշահվում է, անմիջապես պետք է արագ այդ փոփոխությունը նախաձեռնի, որ մարդիկ 1 օրում անակնկալի չգան:

Ես իրենց հորդորում եմ, որ այդ ցայտնոտի վիճակից դուրս գան»,- ասաց Բադասյանը:

ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ ինչ որոշում էլ կայացվի, անպայման լսելու են քաղաքացիներին, և այնպիսի ողջամիտ ժամկետներ են սահմանվելու, որ վարորդները ժամանակ ունենան հարմարվելու նոր իրավիճակին:

«Ցավոտ որոշում չի լինելու: Մենք լսելու ենք մեր քաղաքացիներին, և այնպիսի որոշում ենք կայացնելու, որ մարդիկ անակնկալի չգան և միանգամից ինչ-որ հետևանքներ չզգան»,- ընդգծեց Բադասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։