Արցախի ԱԺ նախագահը նամակներ է ուղարկել մի շարք երկրների խորհրդարանների խոսնակներին

Լուրեր

06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը  նամակներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության պետդումայի, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ֆրանսիայի Հանրապետության սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ Կոնգրեսի, ինչպես նաև Եվրախորհրդարանի խոսնակներին: Նամակները Երևանում փոխանցվել են այդ երկրների դեսպանատներին:

Ներկայացնելով Արցախի ժողովրդի իրավունքներն ու  տիրող հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի կողմից կիրառված շրջափակումը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը հայ ժողովրդին սովի մատնելն ու ցեղասպան քաղաքականության շարունակությունն է:

«Հազարամյակներ շարունակ Արցախը եղել է հայկական քաղաքակրթության ամրոց և վաղ քրիստոնեության կենտրոն: Արցախի ժողովուրդը երկար ժամանակ պայքարել է իր ազատության և ինքնորոշման համար՝ անհաղթահարելի թվացող ուժերի դեմ՝ Օսմանյան կայսրության ցեղասպան ռեժիմի սարսափից մինչև խորհրդային իշխանության ճնշումը։ Եվ այսօր, չնայած Ադրբեջանի դաժան ռեժիմից բխող մշտական սպառնալիքին, մենք կառուցել ենք ժողովրդավարական հասարակություն, որին շատերն են ձգտում»,- շեշտված է նամակում:

Դավիթ Իշխանյանը ակնկալում է այդ երկրիների խորհրդարանները քաղաքական ու դիվանագիտական խոովակներով  ճնշումներ  բանեցնեն ադրբեջանական սպառնալիքները չեզոքացնելու և մարդկանց հիմնարար ու անօտարելի իրավունքների պաշտպանության համար: