«Իրանի հետ PKK դեմ օպեարացիա սկսելու հարցը համակարգված չէ». թուրք դեսպան

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Իրանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռըզա Հաքան Թեքինը լրագրողների հետ զրույցում խոսել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պայքարում թուրք-իրանական հնարավոր համագործակցության մասին. տեղեկացնում է ermenihaber-ը:

Մասնավորապես դեսպանն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք Թուրքիան և Իրանը համատեղ կարող են ռազմական գործողություններ սկսել PKK-ի դեմ։   

PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Թուրքական զինուժը PKK-դեմ գործողություններ է իրականացնում ոչ միայն իր տարածքում, այլև՝ Իրաքում, որտեղ գտնվում է քուրդ զինյալների գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը։

Իսկ PKK-ի թևերից մեկը՝ PJAK-ը, գործունեություն է ծավալում Իրանում։ Իրանի իշխանությունները հաճախակի են վերջինիս դեմ ռազմական գործողություններ իրականացնում։

«Այժմ մենք չենք կարող ասել, թե Իրանի հետ համակարգել ենք քուրդ զինյալների դեմ Իրաքում գործողություն սկսելու հարցը։ Սակայն այս հարցում համագործակցության հնարավորություններ կան։ Մասնավորապես մենք պատրաստ ենք Իրանի և Իրաքի հետ օպերացիա սկսել մեր սահմանամերձ շրջաններում»,-ասել է Թեքինը։

Թուրք դեսպանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Թեհրանում Սիրիայի հարցով տեղի կունենա գագաթնաժողով, որին կմասնակցեն Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները: