Չեմ սատարում այս իշխանություններին. «Հեղափոխության պահապաններ» ՀԿ նախագահ
Քաղաքականություն
04.09.2023 | 13:05«Հեղափոխության պահապահաններ» ՀԿ նախագահ Հայկ Ստեփանյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց, որ այլևս չի սատարում գործող իշխանություններին:
«Ես Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը չեմ, երբեք չեմ էլ եղել: Հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը չէ, համայն հայությունն է: Մենք գաղափարի պահապանների հռչակման մասին ենք խոսել, ոչ թե անձերի: Ո՞վ է ասել, որ ես միշտ պիտի սատարեմ այս իշխանությանը։ Ո՛չ, չեմ սատարում»,- ասաց Ստեփանյանը, որն ակտիվ մասնակցել է 2018 թվականի հեղափոխությանը և դրանից հետո սատարել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփի Հակոբյան