Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում փոփոխություններ են կատարվել
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ. տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը: